Author Archives: admin

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների միջոցներն աճում են

Ցե-Կվադրատ Ամպեգա ընկերության կողմից կառավարվող բոլոր երեք կենսաթոշակային ֆոնդերը 2023 թվականն ամփոփել են էական բարձր երկնիշ տարեկան եկամտաբերությամբ։ Ինչպես տեղեկանում ենք ընկերության տարածած հաղորդագրությունից, հավասարակշռված ֆոնդը (CQBAL) իր 16.5% եկամտաբերությամբ  ունեցել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում գործող բոլոր 6 ֆոնդերից ամենաբարձր եկամտաբերությունը։ Համապատասխանաբար՝ Կայուն եկամտայինը (CQFIX) և Պահպանողականը (CQCON) ունեցել են 12․6% և 16.3% եկամտաբերություն։ Սա նշանակում է, որ մասնակիցների ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին առանձնազրույց են ունեցել

Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:   Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են հունվարի 26-ին կայանալիք Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին, երկկողմ քաղաքական և տնտեսական կապերին առնչվող հարցեր:  Կողմերն ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ռազմավարական բնույթը և վստահություն հայտնել, որ այսօր ...

Կարդալ ավելին »

ՀՀ բանկային հաճախորդների թիվը կազմել է 4,5 մլն

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ.-ի հոկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ բանկերի հաճախորդների ընդհանուր թիվը 4,498,543 է։ 2022թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է հաճախորդների թվի աճ 718,941-ով կամ 19.02%-ով։ Մասնավորապես, իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների թիվն աճել է 31.12%-ով կամ 45,559-ով և կազմել 191,974, իսկ ֆիզիկական անձ հաճախորդների թիվն աճել է 18.53%-ով կամ 673,382-ով և կազմել 4,306,569։ Ինչ կայանում է բանկային ...

Կարդալ ավելին »

Հայաստանը միանում է Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկին՝ 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի միացմանը Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկի (ԵՆԱԲ) ստեղծման Համաձայնագրին՝ 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ: Հիմնավորման մեջ նշվում է, որ բանկին անդամակցում է 106 հաստատված անդամ երկիր, իսկ հիմնադիր 57 անդամ երկրի թվում են՝ Իրանը (2,541 բաժնեմաս), Վրաստանը (539 բաժնեմաս), Թուրքիան (26,099 բաժնեմաս) եւ Ադրբեջանը (2,541 բաժնեմաս)։ Բանկին անդամակցության գործընթացը նախատեսում է բաժանորդագրում Բանկի բաժնետիրական կապիտալի բաժնեմասերին՝ վճարվող եւ ...

Կարդալ ավելին »

Դժվարանցանելի ճանապարհներ՝ Տավուշի մարզում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տավուշի մարզում Դիլիջանի ոլորանները, Դիլիջան-Վանաձոր, Իջևան-Նոյեմբերյան, Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածում բուք է: Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը ...

Կարդալ ավելին »

Հունվարի 27-ին կնշվի Սուրբ Սարգսի տոնը

Այս տարի հունվարի 27-ին նշում ենք սիրո բարեխոս Սուրբ Սարգսի հիշատակության օրը։ Տոնը շարժական է, հանդիպում է հունվարի 18-ից փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում: Ս. Սարգիս զորավարն իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվել է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ ...

Կարդալ ավելին »

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն առաջիկայում կայցելի Զապորոժիեի ԱԷԿ, Կիև և Ռուսաստան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ առաջիկա 10 օրվա ընթացքում կայցելի Զապորոժիեի ատոմային էլեկտրակայան, Կիև և Ռուսաստան։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Գրոսին հայտնել է, որ կղեկավարի Զապորոժիեի ԱԷԿ-ի անձնակազմի հերթական՝ 16-րդ ռոտացիան։ «Սա կլինի անձնակազմի 16-րդ ռոտացիան: Առավել կարևոր է, որ երբ ես այնտեղ լինեմ, կխոսեմ կայանի ղեկավարության, ռուսաստանյան ղեկավարության հետ», – ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունները թևակոխում են գործնական փուլ. նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «Չնայած պատմության մի շարք մարտահրավերների՝ հանրապետության ձևավորումն ու սահմանադրականությունը լավագույնս են մարմնավորել հնդիկ ժողովրդի քաղաքակրթական արժեքների վրա հիմնված միասնության ու համերաշխության գաղափարները:Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև պատմական ու բարեկամական կապերի վրա հիմնված հարաբերությունները ...

Կարդալ ավելին »

Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ. ԱԱԾ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ, որոնք առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին: Դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերների: Այդ մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ-ից։ Հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով իր  հավատարմությունը Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին եւ ելնելով հումանիտար նկատառումներից, 2021 թվականի հունիսի ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան: Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, մանրամասնելով, որ Թբիլիսիում հունվարի 26-ին կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Կարդալ ավելին »
ajax-loader