Author Archives: admin

Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ․ 09-02-22

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ փետրվարի 9-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.08 դրամով և կազմել 404.55 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.19 դրամով և կազմել 435.46 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 4.45 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.55 դրամով և կազմել 509.89 դրամ:Ինչ վերաբերում է թանկարժեք ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի փոխտնօրենի հետ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 8-ին Ժնևում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի փոխտնօրեն Օկտավիան Բիվոլի հետ։ Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկմանը, որին մասնակցել է նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, անդրադարձ է կատարվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Պաշտպանի աշխատակազմի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին, երեխաների իրավունքների պաշտպանության ...

Կարդալ ավելին »

Հայտնի են Երևանի ավագանու նոր անդամների անունները

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 9-ին հրավիրված հերթական նիստում քննարկել է Երևանի ավագանու թափուր մանդատները տրամադրելու մասին հարցը։ Ըստ այդմ՝ Երևանի ավագանու անդամի մանդատներ են տրվել  «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքից Արմենակ Բախշիի Դանիելյանին և Սուսաննա Գրիգորի Մելիքյանին,  իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցության թափուր մանդատը փոխանցվել է Արամ Վարոսի Մանուկյանին։ Ավելի վաղ՝ ՀՀ ԿԸՀ-ն ստացել էր Երևանի ավագանու երեք որոշում՝ ավագանու երեք ...

Կարդալ ավելին »

Ակնկալում եմ՝ հայ-վրացական կապերը կշարունակեն ամրապնդվել․ Փաշինյանը շնորհավորել է Կոբախիձեին

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեին։ Այդ մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Սրտանց շնորհավորում եմ Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեին։ Ակնկալում եմ, որ մեր ժողովուրդների՝ ընդհանուր արժեքների, ամուր ընկերության և ժողովրդավարական գաղափարի վրա հիմնված հայ-վրացական ռազմավարական գործընկերությունը կշարունակի ամրապնդվել>>,- նշել է վարչապետը։ 1/2 ირაკლი კობახიძე, გულითადად გილოცავთ დანიშვნას. ვარ იმედით ...

Կարդալ ավելին »

Հայփոստը պիլոտային նոր ծրագիր է սկսում Ռուսաստանի փոստի հետ

Փետրվարի 5- 7 ին Մոսկվայում կայացել են հանդիպումներ ՀայՓոստի և Ռուսաստանի փոստի ղեկավար կազմերի միջև: Հանդիպումների ընթացքում քննարկվել են էլեկտրոնային առևտրի զարգացման, նոր ծառայությունների ներդրման, ինչպես նաև    փոստափոխանակման կազմակերպման վերաբերյալ հարցեր: Հանդիպումների արդյունքում կողմերը ստորագրել են կարևոր պայմանագիր, որի համաձայն ռուսաստանյան առցանց առևտրով զբաղվող խոշոր հարթակներից մեկի համար ներդրվելու է պիլոտային ծրագիր, ըստ որի մեծածավալ բեռները փոստային ուղիներով փոխադրվելու են ...

Կարդալ ավելին »

Երրորդ և հաջորդ երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը մեկնարկել է փետրվարի 9-ից

Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են՝ երրորդ և հաջորդ երեխայի (մինչև 6 տարեկան) խնամքի նպաստի վճարման գործընթացը մեկնարկել է 2024 թվականի փետրվարի 9-ից: Այդ մասին տեղեկանում ենք միասնական սոցիալական ծառայությունից:

Կարդալ ավելին »

Զինված ավազակային հարձակում՝ Արթիկում. հնչել են կրակոցներ, կա վիրավոր. հափշտակել են 85 000 դոլարի ոսկյա զարդեր

Այսօր՝ փետրվարի 9-ին, դիմակավորված, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում. ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում և ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արթիկ քաղաքում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com-ը: Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզայի քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ...

Կարդալ ավելին »

28 000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյայի վերաբերյալ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձը, զորակոչիկների օգտին գործողություններ կատարելու և հովանավորչության համար տարբեր անձանցից պահանջել և ստացել է ընդհանուր 28 հազար ԱՄՆ դոլար կաշառք: ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ պարզվել է, որ Երևանի բնակիչ Գ. Հ.-ն, 2023 թվականի ամռանը զորակոչման ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը կանխել է 7633 կգ չհայտարարագրված հագուստի ներմուծումը

ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշեն մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողների իրականացրած ուսումնասիրության արդյունքում, հսկողություն է սահմանվել Հայաստանի Հանրապետությունում հաշվառված երեք բեռնատար տրանսպորտային միջոցների  նկատմամբ: «ԵԱՏՄ մաքսային օրենսդրության պահանջների համաձայն՝  օրերս Բագրատաշեն մաքսային կետ-բաժին ժամանած բեռնատարների նկատմամբ  հսկողություն իրականացնելու նպատակով՝ տրանսպորտային միջոցներն ուղարկվել են խորը զննման անգար։ Պարզվել է, որ տարանցման հայտարարագրերում բեռների վերաբերյալ տեղեկատվությունը  ճշգրիտ չէ։ Տրանսպորտային միջոցներից մեկում  մաքսային ծառայողները հայտնաբերել ...

Կարդալ ավելին »

Երևանում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը. հայտարարվել է հուշարձանի նախագծի բաց մրցույթ

2024 թվականին լրանում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը: Այդ առիթով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով, որն արդեն իսկ հաստատել է միջոցառումների ցանկը:ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ևս հավաքագրում է ստեղծագործական մտահղացումներ և գաղափարներ, որոնք կարող են ընդգրկվել հոբելյանական միջոցառումների ծրագրում: Հայտերը պետք է պարունակեն ծրագրի անվանումը, կազմակերպության անվանումը, բովանդակության հակիրճ նկարագրությունը, նախատեսվող ֆինանսավորման չափը: Հայտերի ընդունման ...

Կարդալ ավելին »
ajax-loader