Author Archives: admin

34-ամյա քաղաքացու Range Rover-ում մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել. նա ձերբակալվել է

Հունվարի 30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներ իրացնելով, ոստիկանության Մալաթիայի բաժին եմ տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Մ. Բ.-ին« հաղորդում է Shamshyan.com-ը: Վերջինս ձերբակալվել է Լենինգրադյան փողոցում և եղել է Range Rover մակնիշի ավտոմեքենայում։ Պարզվել է, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներ հավաստի են եղել։ Range Rover մակնիշի ավտոմեքենայի սրահի պահոցում հայտնաբերվել է ...

Կարդալ ավելին »

Պետք է առաջնորդենք տեխնոլոգիական հեղափոխությունը. Հակոբ Արշակյանը՝ AI-ի մասին

Ես ուզում եմ, որ մենք շատ լուրջ վերաբերվենք արհեստական բանականության (ԱԲ) զարգացմանը Հայաստանում, հետ չմնանք այս տեխնոլոգիական հեղափոխությունից, անգամ կարողանանք առաջնորդել այդ հեղափոխությունը: Այս մասին այսօր Մատենադարանի նոր մասնաշենքում «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի բացման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: «Առաջինն ուզում եմ խոսել Cognaize ընկերության մասին, որը հայկական ստարտափ է 450-ից ավելի աշխատակիցներով և շուրջ ...

Կարդալ ավելին »

Կոչ եմ անում չլսել մեր թշնամիներին ծառայող ոչ մասնագետների կարծիքը․ Արմեն Հովհաննիսյանը՝ հանքերի մասին

Հայաստանի ՀՆԱ-ում հանքարդյունաբերության մասնաբաժինը կազմում է մոտ 6%, ուր 10-12 հազար աշխատող կա։ Այդ մասին հայտարարել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԱՊՀ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Արմեն Հովհննիսյանը։ Նա անդրադարձել է Հայաստանի հանքագործների և մետլուրգների միությն տարածած հայտարարությանը, որոում կոչ է արվել հրապարակային հայտարարություններում դրսևորել առավելագույն զգուշավորություն, չանել զրպարտչական հայտարարություններ, որոնց ոլորտի կազմակերպությունները ստիպված են լինում արձագանքել դատական ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային մրցույթ՝ ուղղված կոռուպցիայի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ ժողովրդավարական և քաղաքացիական մասնակցության, կոռուպցիայի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանն ուղղված հանրային միջոցառումների կազմակերպման նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառումներում պետք է ներառվեն նաև հաշմանդամություն ունեցող երիտասարդներ: Հաղթող ճանաչված մասնակցի դրամաշնորհային հայտով ներկայացված ծրագրի շահառուների թիվը պետք է կազմի նվազագույնը 150 անձ։ Ծրագիրը պետք է խրախուսի երիտասարդական նախաձեռնությունները ...

Կարդալ ավելին »

Կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջով դիմել է 43 քաղաքացի

Հայաստանում 2023 թվականի դրությամբ 43 քաղաքացի դիմել է կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջով: Օրենքում կատարվող փոփոխություններով՝ քաղաքացիներն առաջիկայում նման պահանջով պետք է դիմեն ոչ թե Առողջապահության նախարարություն, այլ Միասնական սոցիալական ծառայություն: «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովում ներկայացրեց Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը: Ներկայումս կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու ...

Կարդալ ավելին »

Օտարերկրացիների միջև վեճն ավարտվել է մի երիտասարդի սպանությամբ ու մյուսի դանակահարությամբ․ 2 անձ կալանավորվել է

2023 թ. հունիսի 19-ին, գիշերվա ժամը 1-ին, շտապօգնությունից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացվել էր ահազանգ, որ Երևանի Հասրաթյան փողոցի բենզալցակայանի մոտ կա երիտասարդ տղայի դիակ: Մոտ 20 րոպե անց ահազանգ էր ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից. «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք և գլխի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել օտարերկրացի մի երիտասարդ: Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը Աջափնյակ և Դավիթաշեն վարչական ...

Կարդալ ավելին »

Եղանակը զգալի կտաքանա

Մինչև փետրվարի 4-ը հանրապետությունում կպահպանվի առանց տեղումների եղանակը, 5-6-ին շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 7-ից հետո կրկին առանց տեղումների եղանակ կհաստատվի: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքով՝ փետրվարի 5-6-ը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում: Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքի և Սյունիքի ...

Կարդալ ավելին »

Ալմաթիում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը՝ Փաշինյանի նախագահությամբ

Ղազախստանում մեկնարկել է ԵԱՏՄ երկրների վարչապետների նիստը, որը նախագահում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հաղորդում է Kazinform գործակալությունը։ Հանդիպմանը մասնակցում են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։ Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովն ավելի վաղ ստիպված էր եղել վերադառնալ Բիշքեկ՝ ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով։ Փոխարենը հանդիպմանը ներկա է Ղրղզստանի առաջին փոխվարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը։ Հանդիպմանը ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ. ՀՀ-ում արդեն կա առաջին լիազորված տնտեսական օպերատորը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը «Երևանի կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնել է Եվրասիական տնտեսական միության լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու վերաբերյալ 1-ին տիպի վկայական։ Միջոցառման ընթացքում ՊԵԿ նախագահի և լիազորված տնտեսական օպերատորի՝ ի դեմս «Երևանի կոնյակի գործարան» ընկերության գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանի միջև ստորագրվել է փոխհամաձայնության հուշագիր, որի համաձայն կողմերը պատասխանատու կլինեն երկկողմ մաքսային պարզեցված ընթացակարգերի կիրառման, ընթացիկ խնդիրների վերհանման ...

Կարդալ ավելին »

Սահմանամերձ Նորաբակում լույս աշխարհ է եկել ընտանիքի 7-րդ երեխան

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սահմանամերձ Նորաբակ գյուղում՝ Ռուսլան Սահակյանի և Կարմելա Կարապետյանի  բազմաշունչ ընտանիքում, 2024 թվականի հունվարի 30-ին լույս աշխարհ է եկել յոթերորդ երեխան։ Ինչպես տեղեկացանք Վարդենիսի ԲԿ տնօրեն Շահեն Շահինյանից, տղա երեխան ծնվել է 3150 գրամ քաշով, 50 սանտիմետր հասակով։ Նորածինն արդեն կրում է Նարեկ անունը։ Ռուսլան Սահակյանի ընտանիքը 1991 թվականին բռնի տեղահանվել է Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանի Գետաշեն գյուղից և ...

Կարդալ ավելին »
ajax-loader