34-ամյա քաղաքացու Range Rover-ում մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել. նա ձերբակալվել է

Հունվարի 30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներ իրացնելով, ոստիկանության Մալաթիայի բաժին եմ տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Մ. Բ.-ին« հաղորդում է Shamshyan.com-ը:

Վերջինս ձերբակալվել է Լենինգրադյան փողոցում և եղել է Range Rover մակնիշի ավտոմեքենայում։

Պարզվել է, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներ հավաստի են եղել։ Range Rover մակնիշի ավտոմեքենայի սրահի պահոցում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ իր փամփուշտներով, իսկ ավտոմեքենայի բեռնախցիկում՝ տարբեր տեսակի ինքնաձիգներ և ռազմամթերք։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով՝ երեկ, երբ դատարանի որոշմամբ խուզարկության է ենթարկվել Ranger Rover-ը, Մ. Բ.-ն ավտոմեքենայի սրահից քննիչներին է ներկայացրել «Մակարով» տեսակի ատրճանակ, 2 հատ 9 մմ տ/չ փամփուշտ, 2 ինքնաձիգ և «Սայգա», 1 պահեստատուփ լիցքավորված 30 փամփուշտներով, 4 տուփ փամփուշտ, 1 դատարկ փամփշտատուփ, իսկ ավտոմեքենաի սրահում հայտնաբերվել է դանակ:

Քննիչի որոշմամբ նշանակվել են փորձաքննություններ, իսկ Մ. Բ.-ն ձերբակալվել և տեղափոխել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։

ajax-loader