Author Archives: admin

Ռուսաստանցի միլիարդատերերի ունեցվածքն ավելացել է 7,95 միլիարդ դոլարով․ Bloomberg

Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունն այս տարվա սկզբից ավելացել է 7.953 միլիարդ դոլարով: Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ տարեսկզբից Severstal-ի գլխավոր բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովը վաստակել է 2,14 միլիարդ դոլար, նրա կարողությունը կազմում է 23 միլիարդ դոլար: Նովոլիպեցկի մետաղագործական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինի կարողությունն աճել է 1,35 միլիարդ դոլարով: Նրա ունեցվածքը գնահատվում է 25,3 միլիարդ դոլար: Միաժամանակ Lukoil-ի հիմնադիր Վագիթ Ալեքպերովը վաստակել է ...

Կարդալ ավելին »

Կապանի ԼՀԿ գլխավոր տնօրենը մասնակցել է հիմնանորոգված թիվ 10 նախակրթարանի հանդիսավոր բացմանը

«Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ մասնակցել է վերջերս հիմնանորոգված թիվ 10 նախակրթարանի հանդիսավոր բացմանը։ Այդ մասին հայտնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ «Նախակրթարանը համապատասխան գույքով կահավորվել է «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության ֆինանսական աջակցությամբ. Կապան համայնքի հետ կնքած սոցիալ-տնտեսական համագործակցության հուշագրով սահմանված կարգով ընկերությունն այս ծրագրին տրամադրել է շուրջ 22 միլիոն ՀՀ դրամ։ ...

Կարդալ ավելին »

Շիրակում քաղաքաշինության ոլորում կատարվել է 19 մլրդ 661 մլն դրամի կապիտալ ներդրում

Շիրակի մարզում քաղաքաշինության բնագավառում 2023-ին իրականացվել է 19 մլրդ 661 մլն դրամի կապիտալ ներդրում, որը 4,5 մլրդ դրամով ավել է 2022-ի համեմատ։ Փետրվարի 2-ին ամփոփելով իր աշխատանքային 100 օրը՝ այդ մասին նշեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, տեղեկացնելով՝ գումարային առումով բաշխվածության աճ կա թե՛ բնակարանաշինությանն ուղղված գումարներում (շուրջ 1 մլրդ դրամ ավելի), թե՛ կրթական, մշակութային և մարզական օբյեկտների շինարարության մեջ (1,2 ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը բացահայտել է Իրանից ծխախոտի անօրինական ներմուծման մի քանի դեպք

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով 2024 թ.-ի հունվարին Իրանի Իսլամական Հանրապետությունից ծխախոտի անօրինական ներմուծման մի քանի դեպք։ «Հունվարի 15-ին Իրանից Հայաստան ցեմենտ տեղափոխած բեռնատարի նկատմամբ Մեղրիի մաքսակետում իրականացված մաքսային հսկողության ժամանակ, մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ հնարավոր է բեռնատարում թաքցված լինի ծխախոտ։ Մանրակրկիտ զննման նպատակով բեռնատարն ուղեկցվել է «Հարավային տերմինալ» մաքսային հսկողության ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 63 դեպք. գրանցվել է 5 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 4 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 1-2-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, հոգեկան ներգործության՝ 2, խոշտանգման, ավազակության, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, համակարգչային հափշտակության, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական ...

Կարդալ ավելին »

Կառուցապատում՝ առանց հետագա բարդությունների. վերանայվել են կլիմայաբանության շինարարական նորմերը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վերամշակվել են «Շինարարական կլիմայաբանություն» ՀՀ շինարարական նորմերը։ Հրավիրած ասուլիսին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն  Լևոն Ազիզյանի խոսքով՝ շինարարական կլիմայաբանության նորմերն արդեն ավելի քան 10 տարվա վաղեմություն ունեն։ «Շինարարական կլիմայաբանության մեջ ներկայացված են կլիմայական հարաչափեր, այսինքն՝ պարամետրեր, որոնք կիրառվում են շենքերի և շինությունների, ջեռուցման, օդափոխության, օդի լավորակման, ջրամատակարարման ...

Կարդալ ավելին »

Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը։ Քննարկվել են ԱԶԲ խորհրդատվական առաքելության կողմից մշակվող բնակարանաշինական ծրագրերի իրագործման գաղափարները՝ պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքով։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ ԱԶԲ գործընկերները ներկայացրել են ծրագրի իրագործելիության վերլուծությունն ամբողջացնելու նպատակով կատարվող աշխատանքը, կառուցապատողների, բանկերի և շահագրգիռ այլ կողմերի հետ հանդիպումների, առկա տվյալների ուսումնասիրությունների արդյունքում նախանշված մոտեցումները։ Նախնական առանձնացվել են բոլոր կողմերի համար ծրագիրը հետաքրքիր ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 39%-ով․Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2023 թվականին աճել է 39%-ով եւ կազմել $7,8։ Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում նա ասել է, որ արտահանումն աճել է 40,8%-ով, ներմուծումը՝ 37,5%-ով: «Գոհունակությամբ եմ նշում, որ հիմնական տնտեսական ցուցանիշների եւ անդամ երկրների միջեւ փոխգործակցության սկզբնական հիմքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ ...

Կարդալ ավելին »

Աղմկահարույց գործով 3 մեղադրյալի նկատմամբ կիրառվել է կալանք, 3-ի նկատմամբ՝ տնային կալանք, 1-ի՝ բացակայելու արգելք. ՔԿ

ՔԿ կողմից հունվարի 31-ին հրապարակված հաղորդագրության մեջ նշված քրեական վարույթներից մեկով  հանրային քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 4-ը՝ պաշտոնատար անձինք, 3-ը՝ այլ։ՔԿ-ից հայտնում են, որ դատարանը ամբողջությամբ բավարարել է վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված՝ մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ 6 միջնորդություններից 4-ը, իսկ 2-ը բավարարել է մասնակի։Մասնավորապես, մեկով խափանման միջոց է ընտրել տնային կալանքը, մյուսով կալանքը ...

Կարդալ ավելին »

Արտադրական գործունեության կասեցումներն ավելի շատ են եղել, քան 2022-ին. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ 2023 թվականին, ի տարբերություն 2022 թվականի, ավելի շատ են եղել արտադրական գործունեության կասեցումները, և դրանց մի մասն արդեն վերաբացվել է։ Ըստ այդմ՝ 2022-ին կասեցվել է 78 արտադրական գործունեություն, որից 57-ը վերաբացվել են, իսկ 2023-ին կասեցվել է 104 արտադրական գործունեություն, որից 71-ը վերաբացվել են:

Կարդալ ավելին »
ajax-loader