Author Archives: admin

Կորեական ապրանքանիշի ֆլագմանը անցել է ամրության թեստը

Հունվարի 17-ին ներկայացվել է առաջատար Galaxy S24 Ultra-ն։ Samsung-ի բարձրակարգ սարքն ունի տիտանի շրջանակ, 6,8 դյույմանոց էկրան, Snapdragon 8 Gen 3 պրոցեսոր, 12 գիգաբայթ օպերատիվ հիշողություն և տեսախցիկ՝ 200, 50, 12 և 10 մեգապիքսել ոսպնյակներով։ PBKreviews բլոգի հեղինակը գնահատել է Samsung-ի վերջին արտադրության նոր գաջեթի ուժը։ Մասնագետը ստուգել է, թե արդյոք հեռախոսը կարող է պիտանելիությունը կորցնի, եթե վայր գցեն որոշակի ...

Կարդալ ավելին »

Բանտում մահացել է Ալեքսեյ Նավալնին

Քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում։ Այս մասին հայտնում է ՌԴ Դաշնային պատժիչ ծառայության տեղական վարչությունը։ «Թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Նավալնի Ա.Ա. զբոսանքից հետո վատ է զգացել, գրեթե անմիջապես կորցրել գիտակցությունը», – ասվում է  հայտարարության մեջ: Փետրվարի 14-ին քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել է, որ Նավալնին ազատազրկման ընթացքում 27-րդ անգամ ...

Կարդալ ավելին »

Թաց ձյուն՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում

Հանրապետության տարածքում ետրվարի 16-ի ցերեկը, 17-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, մնացած շրջաններում այն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում փետրվարի 16-20-ին ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրությունն աճել է 3,7 %-ով

Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) արդյունաբերական արտադրության ծավալը 2023 թվականի արդյունքներով 2022 թվականի համեմատությամբ աճել է 3,7 %-ով։ Այդ մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մամուլի հաղորդագրությունում։ «2023 թվականի հունվար-դեկտեմբերին Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական արտադրության ծավալը 2022 թվականի հունվար-դեկտեմբերի մակարդակի նկատմամբ կազմել է 103,7 %: Արդյունաբերական արտադրության աճ է գրանցվել Բելառուսում՝ 7,7 %, Ղազախստանում՝ 4,3 %, Հայաստանում` 4,1 %, Ռուսաստանում՝ 3,5 ...

Կարդալ ավելին »

Օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք պարտավոր են հաշվարկել և վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով

Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հարկվող` եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր են հաշվարկել  և վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն: Ստացված եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի գումարները նվազեցվում են ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարի չափով, ինչը չպետք է գերազանցի Հայաստանում հաշվարկվող եկամտային հարկի գումարները:  Իսկ, ...

Կարդալ ավելին »

Եվրամիությունը Ռուսաստանից նավթի և գազի գնումները կրճատել է 5 անգամ

Եվրամիության կողմից նավթի և գազի ներմուծումը Ռուսաստանից 2023 թվականին տարեկան կտրվածքով կրճատվել է հինգ անգամ՝ հասնելով 29 մլրդ եվրոյի: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վերլուծելով Եվրոպական վիճակագրական վարչության (Եվրոստատ) տվյալները։ Այսպես, նավթի գնումները դրամական արտահայտությամբ նվազել են 5,9 անգամ՝ մինչև 9,3 մլրդ եվրո։ Միևնույն ժամանակ, ֆիզիկական արտահայտությամբ ներմուծումը նվազել է միայն 11 %-ով՝ հասնելով 21,3 մլն տոննայի։ «Սև ոսկին» շարունակել ...

Կարդալ ավելին »

Ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մրցագորգ դուրս կգան 57, 65, 70, 79, 97 կգ քաշային մարզիկները: Հայաստանից Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանի մրցակիցը 57 կգ քաշում դեռևս հայտնի չէ: 1/8 եզրափակիչում Վազգեն Թևանյանը կմրցի լեհ Կրիստոֆ Բինկովսկու հետ: 70 կգ քաշային Արման Անդրեասյանը 1/8 եզրափակչում ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 16-02-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.40%-ով և կազմել 78.01 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.91%-ով և կազմել 82.73 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է Մյուխեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյուխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

Կարդալ ավելին »

Ճանապարհային դեպարտամենտը իրազեկում է վարորդներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Տ-5-46‚ /Մ-6/ (Ալավերդի)-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհի կմ0+000-կմ9+300 և Տ-5-46 դեպի Սանահին վանական համալիր տանող հատվածների հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 15-ից մինչև մարտի 30-ը՝ ժամը 12.00-16.00 սահմաններում‚ կմ6+000-կմ9+000 տեղամասի առանձին հատվածներում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Կգործեն երթևեկության որոշակի սահմանափակումներ. 15-30 րոպե տևողությամբ ճանապարհը պարբերաբար կփակվի երթևեկության համար։ Պատճառվող անհարմարության համար հայցում են երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

Կարդալ ավելին »
ajax-loader