Author Archives: admin

ԵՊՀ-ն դարձավ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ

Այսօր Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության խորհրդի արտահերթ նիստում քննարկվեց Երևանի պետական համալսարան հիմնադրամի՝ Միությանն անդամակցելու հարցը։ Հեռավար նիստին մասնակցում էին Խորհրդի անդամ 5 ընկերությունների ներկայացուցիչները և Միության աշխատակազմը։ Հայաստանի hանքագործների և մետալուրգների միության խորհրդի կազմում են ԶՄՊԿ, Ագարակի ՊՄԿ, Լիդիան Արմենիա, Թեղուտի ՊՄՀ և Կապանի ԼՀԿ ընկերությունները։ Կարևորելով Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացման գործում հանքարդյունաբերության ոլորտի, ընդերքի ռացիոնալ ու համալիր ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍՆ-ն «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականությունը» թեմայով գրականություն է հայտարարում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» 2024 թ․ ծրագրի իրականացման դրամաշնորհային մրցույթ: Դրամաշնորհային մրցույթի առանցքային նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։ Հաղթող մասնակիցը /մասնակիցները/ հրատարակելու է /են/ անվանակարգի չափանիշներին համապատասխան գրականություն՝ ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն ընդունել է կանանց հանդեպ բռնության մասին առաջին օրենքը

Կանանց հանդեպ բռնության դեմ պայքարի մասին ԵՄ պատմության մեջ առաջին օրենքը համաձայնեցվել է անդամ երկրների եւ օրենսդիրների հետ։ Այն չի նախատեսում քրեական պատասխանատվություն սեռական ակտի հարկադրման համար։ Օրինագծի նախնական տարբերակը, որը ներկայացրել է Եվրոպական հանձնաժողովը 2022թ. մարտին, բռնաբարության հանցագործությունը սահմանում էր որպես սեքս առանց համաձայնության, ընդ որում՝ զոհերից չէր պահանջվում ներկայացնել ապացույցներ ուժի կիրառման, սպառնալիքի կամ հարկադրանքի մասին։ Սակայն բանակցությունների ...

Կարդալ ավելին »

Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված մինչև փետրվարի 15-ը Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կիլոմետրը փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից,  Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը բուքի պատճառով փակ է բեռնատարների համար։Վրաստանի ...

Կարդալ ավելին »

2024-ի հունվարը ռեկորդային տաք է եղել

Դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում 2024 թ․ հունվարը ռեկորդային տաք է եղել, որի պատճառը գիտնականները համարում են կլիմայի փոփոխությունը։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ Կլիմայի փոփոխության «Կոպեռնիկոս» ծառայության տվյալներով՝ անցյալ ամիսը գերազանցել է նախորդ ամենատաք հունվարի ռեկորդը, որը գրանցվել էր 2020 թվականին։ Ի դեպ, 2023 թվականը ճանաչվել էր մոլորակի ամենաշոգ տարին 1850 թվականից դիտարկումները սկսելուց ի վեր։ ...

Կարդալ ավելին »

Բարձրարժեք մշակաբույսերի արտադրության վարկերը կսուբսիդավորվեն 12 տոկոսով

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կերկարացվի Հայաստանում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման եւ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի գործունեության ժամկետը: Այսուհետ տնտեսավարողները պետական աջակցությունից օգտվելու համար կարող են դիմում ներկայացնել մինչեւ 2025 թվականի ավարտը՝ 2023 թվականի փոխարեն: Կթույլատրվի նաեւ արտարժույթով վարկերի տրամադրումը, որը տնտեսավարողներին այլընտրանքային հնարավորություն կտա արժույթի ընտրության մասով։ Բացի այդ, առաջարկվում է հանել ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը՝ «Մաքսային տարանցում» ընթացակարգով ձևակերպված ապրանքների կարգավիճակի վերաբերյալ

ՊԵԿ-ը հայտնում է, որ առ այսօր ԵԱՏՄ տարածքից ՀՀ տարածք տեղափոխվող ապրանքների վերաբերյալ տարանցման հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկությունների բացահայտման դեպքերով հարուցված վարչական վարույթների ընթացքում, եթե չի ապացուցվել խնդրո առարկա ապրանքների՝ Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով տեղափոխվելու ընթացքում բեռնաթափման, փոխաբեռնման, այլ բեռնային գործողությունների ենթարկված լինելու կամ մաքսային ապահովման միջոցները վնասված լինելու փաստը, ապա կոմիտեի կողմից կիրառվել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ ...

Կարդալ ավելին »

Ներկայացվել են Փարիզի Օլիմպիական խաղերի մեդալները

Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներկայացրել են Խաղերի մեդալները: Այդ մասին հայտնում է Խաղերի կազմկոմիտեն: Օլիմպիական խաղերի մեդալներն ամբողջացնում են ֆրանսիական և փարիզյան ստեղծագործ միտքը, իսկ յուրաքանչյուր մեդալ Էյֆելյան աշտարակից մի կտոր կունենա, որը կլինի մեդալի կենտրոնում: Նրանց դիզայնի յուրաքանչյուր տարր արտացոլում է 2024 թվականի Փարիզի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի ինքնության մի մասը: Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի ...

Կարդալ ավելին »

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը Կահիրեում է՝ բանակցելու Գազայում հրադադարի շուրջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ղեկավարության պատվիրակությունը ժամանել է Կահիրե, որտեղ նախատեսվում են Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի, ինչպես նաև իսրայելցի պատանդների ու պաղեստինցի բանտարկյալների փոխանակման շուրջ բանակցություններ։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: «ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը հինգշաբթի առավոտյան ժամանել է Եգիպտոսի մայրաքաղաք՝ ավարտելու հրադադարի հետ կապված բանակցությունները», – ասված է շարժման Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ պաղեստինյան շարժման պատվիրակությունը ...

Կարդալ ավելին »

Հայաստանից մեկնածների թիվը գերազանցել է ժամանածների ցուցանիշը

Անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է մուտք գործել տարբեր երկրների 4 մլն 764 հազար 274 քաղաքացի, իսկ հակառակ ուղղությամբ երկրի սահմանը հատել է 4 մլն 793 հազար 768 մարդ: Ժամանածներից 1 մլն 972 հազար 135-ը և մեկնածներից 2 մլն 8 հազար 647-ը եղել են ՀՀ քաղաքացիներ: Այդպիսի տվյալներ է ներկայացրել ՀՀ վիճակագրական կոմիտեն:   Մեկնածների թիվը 29 հազար 494-ով գերազանցել ...

Կարդալ ավելին »
ajax-loader