Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ Հայաստանի վարչապետի Փարիզ կատարած այցի ավարտին Ֆրանսիայի հետախուզական ծառայության և Հայաստանի ազգային անվտանգության ծառայության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել չորս երկրներում՝ Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի վերաբերյալ հետախուզական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ։ Փարիզը Երևանին կփոխանցի արբանյակային տվյալներ, որոնք տեղեկատվություն կպարունակեն Հայաստանի սահմանների պարագծով ռազմաքաղաքական իրավիճակի մասին։
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից
Հայաստանի ներկայացուցիչ Անիլ Շարիաթփանահին դարձել է Կարատեի համաշխարհային ֆեդերացիայի (WKF)՝ Karate 1 Youth League պաշտոնական մրցաշարի հաղթող՝ կատա մրցաձևի Մ14 տարեկանների կարգում: Ընդ որում, կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա քաղաքում տեղի ունեցած Karate 1 Youth League մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը 6 հաղթական ...
Կարդալ ավելին »Փոփոխություններ ճանապարհային երթևեկության կանոնների տուգանքային համակարգում
ԱԺ-ն քննարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնագավառում բոնուսային համակարգ է նախատեսում։ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի խոսքով, տեսալուսանկարահանման սարքերի միջոցով իրավականացվող խախտումների դեպքում որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու պայմաններում քաղաքացիները կարող են տուգանքը 20% ավելի ցածր վճարելու հնարավորություն ունենալ․ «Նախատեսել ենք, որ այս կանոնն ուժի մեջ է մտնելու այս տարվա մայիսի 1-ից»,- ...
Կարդալ ավելին »Բագրատաշեն պետական սահմանի անցման կետում կանխվել է 29 միլիոն 510 հզ ՌԴ ռուբլու ապօրինի արտահանման փորձը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի ծառայողները և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները, ստանալով տեղեկատվություն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի Բագրատաշեն սահմանապահ վերահսկողության բաժնի աշխատակիցներից, բացահայտել են կանխիկ դրամական միջոցների ապօրինի տեղափոխման դեպք: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Բագրատաշեն պետական սահմանի անցման կետում կանխվել է 29 միլիոն 510 հզ ...
Կարդալ ավելին »Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ․Ճանապարհային դեպարտամենտ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ փետրվարի 27-ին‚ ժամը 15։00-17։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: «Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրությունում։
Կարդալ ավելին »Ամերիկահայ հաղորդավար Արաքսյա Կարապետյանի նոր վավերագրական ֆիլմը՝ «FOX TV»-ի եթերում․«Հայաստան. Իմ տուն».
Ամերիկահայ հաղորդավար Արաքսյա Կարապետյանը FOX հեռուստաընկերության եթերում կներկայացնի նոր՝ «Հայաստան. Իմ տուն» փաստավավերագրական ֆիլմը: Այս մասին հաղորդավարը հայտնել է ինստագրամյան պաշտոնական էջում: Լրագրության ոլորտի «Էմմի» մրցանակի դափնեկիր հաղորդավարուհին, ով տարիներ շարունակ ամեն առավոտ ողջունում է հեռուստադիտողին, նոր վավերագրական ֆիլմում խոսելու է Հայաստանի, հայկական մշակույթի և պատմական արժեքների մասին: Այն եթերում է լինելու այսօր՝ փետրվարի 27-ին: «Հաճելի է նախագծի արդյունքը տեսնելը… ...
Կարդալ ավելին »Հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988 թվականին Սումգայիթում բոլոր սպանվածներին․ԱՄՆ դեսպանատուն
«Այսօր մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988 թվականին Սումգայիթում բոլոր սպանվածներին և մեր զորակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին, բոլոր տուժածներին ու տեղահանվածներին։ Մենք կշարունակենք աշխատել տարածաշրջանում հանուն խաղաղության, որպեսզի այսօրինակ ողբերգությունները չկրկնվեն»,- այս մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին »Մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք․Սիմոնյանը՝ ռուս սահմանապահների դուրս գալու մասին
«Ես նման քննարկման մասնակից չեմ եղել, բայց կարծում եմ, որ ճիշտ կլինի իրենք այնտեղից դուրս գան»,- հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրս գալու հարցին։ Հարցին՝ ինչո՞ւ, Սիմոնյանը պատասխանեց. «Որովհետև մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք, իսկ ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն։ Դուք վստա՞հ եք։ Ապացուցվեց մի քանի անգամ, որ իրենք չպաշտպանեցին, հլը չեմ ...
Կարդալ ավելին »ՌԴ-ն մարտի 1-ից արգելելու է բենզինի արտահանումը․ ժամանակավոր արգելքը չի վերաբերում ԵԱՏՄ երկրներին
Ռուսաստանի կառավարությունը մարտի 1-ից վեց ամսով կարգելի բենզինի արտահանումը և բորսայում դիզվառելիքի վաճառքի նորմատիվը կբարձրացնի մինչև 16%: Վառելիքի գների աճի դեմ պայքարելու համար նման միջոցներ ձեռնարկելու պլանները նախ РБК-ին հայտնել է կառավարության աղբյուրը, իսկ հետո «Ինտերֆաքս»-ին հաստատել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի ներկայացուցիչը: Նովակը, РБК-ի տեղեկություններով, եղել է բենզինի արտահանման արգելքի նախաձեռնողը։ «Նավթամթերքի աժիոտաժային պահանջարկը համահարթեցնելու համար անհրաժեշտ է միջոցներ ...
Կարդալ ավելին »Գնել Սանոսյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի որոշ տարբերակներ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովումը կիրականացվի միանգամից մի քանի տարբերակով։ Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ ներկայում Տարածքային կառավարման նախարարության, տարբեր գերատեսչությունների ու մարզպետարանների ընդգրկմամբ քննարկումներ են ընթանում ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի շուրջ, որը դեռևս վերջնական տեսքի չի բերվել։ «Բավականին մեծ ու կարևոր ծրագիր է և բավարար ...
Կարդալ ավելին »