Մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք․Սիմոնյանը՝ ռուս սահմանապահների դուրս գալու մասին

«Ես նման քննարկման մասնակից չեմ եղել, բայց կարծում եմ, որ ճիշտ կլինի իրենք այնտեղից դուրս գան»,- հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրս գալու հարցին։

Հարցին՝ ինչո՞ւ, Սիմոնյանը պատասխանեց. «Որովհետև մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք, իսկ ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն։ Դուք վստա՞հ եք։ Ապացուցվեց մի քանի անգամ, որ իրենք չպաշտպանեցին, հլը չեմ ասում, որ հաճախ նաև ամեն ինչ արեցին, որ էդ սահմաններն ավելի խոցելի լինեն։ Եկան Լեռնային Ղարաբաղ ի՞նչ արեցին, հայ ժողովրդին դուրս ուղեկցեցին, հետո էլ հինգ հոգի մարդ, երկու-երեք ժամ հետո` իրադարձությունների ավարտից հետո, մահացան ռուս խաղաղապահներից, ասեցին՝ «տեսաք, մենք ոնց էինք աշխատում, մեր խաղաղապահներն էլ մահացան»։ Եկան հայերին ուղիղ գցեցին դուրս, է՞դ էր պաշտպանելը։ Մի օր էլ գան «Զվարթնոց»-ից ինձ ու ձեզ ուղեկցեն դուրս»,- ասաց Սիմոնյանը։»։

Հարցին, թե ինչ հիմքով են ռուս զինվորականները կանգնած Ներքին Հանդում, Սիմոնյանն արձագանքեց. «Ես չգիտեմ իրավական հիմքի վերաբերյալ, բայց պետք է ասեմ, որ դա նույնպես քննարկման առարկա է»։

ajax-loader