Tag Archives: Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանն Իսպանիայում կմասնակցի ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում է: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Իսպանիայում կմասնակցի Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին: Համաժողովը եվրոպական խորհրդարանների միջեւ կարծիքների, տեղեկատվության եւ փորձի փոխանակման հարթակ է, որը նպաստում է խորհրդարանների աշխատանքներին, աջակցում նրանց համագործակցությանը եւ վերահսկում ԵՄ միջխորհրդարանական գործունեության համակարգումն ամենաբարձր մակարդակով: ...

Կարդալ ավելին »

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ապրիլի 16-19-ը մեկնել է Լիտվայի Հանրապետություն: Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի, վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեյի, Սեյմի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենի, ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի եւ Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի հետ:

Կարդալ ավելին »

Հայաստանը կարևորում է ՄԹ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը ռազմավարական երկխոսության մակարդակով. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը:Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, խորհրդարանի ղեկավարն ընդգծել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը:«Հայաստանը կարեւորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը ռազմավարական երկխոսության մակարդակով»,- ասել է ԱԺ նախագահը:Նա ...

Կարդալ ավելին »

Ալեն Սիմոնյանը ԵԽ մի խումբ պատգամավորների պարգեւատրել է ԱԺ պատվո շքանշանով

Հայաստանի Ազգային ժողովի  նախագահ Ալեն Սիմոնյանը Բելգիայում ՀՀ դեսպանատանը Ազգային ժողովի պատվո շքանշանով է պարգեւատրել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա Գզավիյե Բելյամիին եւ Վիոլա վոն Քրամոնին՝ ի երախտագիտություն նրանց կատարած հայանպաստ աշխատանքի։ Շքանշանների ստացման արարողությունից հետո Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր վոն Քրամոնը նշել է՝ իր համար անսպասելի եւ մեծ պատիվ է այս գնահատականը։ «Նույնիսկ վստահ չեմ, որ ...

Կարդալ ավելին »

Մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք․Սիմոնյանը՝ ռուս սահմանապահների դուրս գալու մասին

«Ես նման քննարկման մասնակից չեմ եղել, բայց կարծում եմ, որ ճիշտ կլինի իրենք այնտեղից դուրս գան»,- հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրս գալու հարցին։ Հարցին՝ ինչո՞ւ, Սիմոնյանը պատասխանեց. «Որովհետև մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք, իսկ ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն։ Դուք վստա՞հ եք։ Ապացուցվեց մի քանի անգամ, որ իրենք չպաշտպանեցին, հլը չեմ ...

Կարդալ ավելին »

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չունի․ Ալեն Սիմոնյան

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու որոշում չունի։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում մենք չենք կայացրել։ Այլ հարց է, թե ՀԱՊԿ-ը իրեն ինչպես է դիրքավորում։ Արդյոք դա մի կառո՞ւյց է, որը ստեղծվել է ինչ-որ գործողություն անելու համար այն դեպքում, երբ այդ կառույցի անդամներից մեկին որևէ վտանգ է ...

Կարդալ ավելին »

Իրանն առանձնահատուկ գործընկեր է, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ինչպես տեղեկանում ենք Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին առաքելության ստանձնման առթիվ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն: Այնուհետեւ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել նախօրեին Իրանի Շիրազ քաղաքում ահաբեկչության զոհ դարձած մարդկանց հարազատներին եւ մտերիմներին, Իրանի ամբողջ ժողովրդին՝ շեշտելով, որ ահաբեկչության ...

Կարդալ ավելին »
ajax-loader