Փոփոխություններ ճանապարհային երթևեկության կանոնների տուգանքային համակարգում

ԱԺ-ն քննարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որը  ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնագավառում բոնուսային համակարգ է նախատեսում։

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի խոսքով, տեսալուսանկարահանման սարքերի միջոցով իրավականացվող խախտումների դեպքում որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու պայմաններում քաղաքացիները կարող են տուգանքը 20%  ավելի ցածր վճարելու հնարավորություն ունենալ․ «Նախատեսել ենք, որ այս կանոնն ուժի մեջ է մտնելու այս տարվա մայիսի 1-ից»,- ասել է փոխնախարարը։

Ըստ նրա, եթե էլեկտրոնային ծանուցումից հետո 15 օրում վճարվի 70%–ը, մնացած մասը կհամարվի վճարված։ Փոխնախարարը շեշտել է, որ այս բոլոր փոփոխությունները վերաբերում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրականացված իրավախախտումներին։

ajax-loader