Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 406,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ֆինլանդիան և այլ երկրներ կանցնեն 6G ցանցերի
Ֆինլանդիան և ինը այլ երկիր համաձայնության են եկել 6G տվյալների ցանցերի զարգացման հիմնական սկզբունքների շուրջ՝ դրանք ուրվագծելով հատուկ հռչակագրում: Այդ մասին փետրվարի 27-ին Բարսելոնում անցկացվող «Mobile World Congress»-ի կապակցությամբ հայտարարել է հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը։ Հռչակագիրը ստորագրել են նաև Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Կանադան, Կորեայի Հանրապետությունը, Ֆրանսիան, Շվեդիան, Չեխիան և ԱՄՆ-ն։
Կարդալ ավելին »Տեղ համայնքի սահմանային հատվածում Ադրբեջանցի զինծառայողը հատել է շփման գիծը. ԱԱԾ
Ս.թ. փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից:
Կարդալ ավելին »Վաշինգտոնի կայուն ու տևական խաղաղության կոչերը ՀՀ-ին և Ադրբեջանին շարունակվում են․ Միլլեր
Վաշինգտոնը շարունակում է կոչ անել կողմերին՝ ձգտել հասնել տևական և կայուն համաձայնության, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ Պատասխանելով հարցին, թե պետքարտուղարը ցանկանում էր նման հանդիպում Վաշինգտոնում դեկտեմբերից, արդյո՞ք դա նշանակում է Վաշինգտոնյան գործընթացի ավարտ և ինչ է ակնակալիքներ կան բանակցություններից, Միլլերն ասել է, որ ասելիք չունի այդ մասով։ «Ես հայտարարություններ չունեմ անելու, բայց մենք շարունակում ...
Կարդալ ավելին »ՊՆ-ն ապրիլի 1-ից հունիսի 28-ը վարժական հավաքներ կանցկացնի․ Կներգրավվի 4799 քաղաքացի
Սույն թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը պաշտպանւթյան նախարարությունը կանցկացնի պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավի տրանսպորտային միջոցներ։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ Կառավարության վաղը կայանալիք նիստի հարցերի օրակարգից։ Նախագծից կից հիմնավորման սահմանված են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, քանակները, ներգրավման ժամկետները, ներգրավվող տրանսպորտային միջոցների տեսակները, քանակները և ներգրավման ժամկետները: Ըստ այդմ՝ վարժական հավաքներին կներգրավվի մինչև 4799 քաղաքացի, որոնցից 4353-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական ...
Կարդալ ավելին »Կոչ եմ անում Ադրբեջանի ղեկավարությանը ընդունել խաղաղության համապարփակ համաձայնագիրը. Մարինա Կալյուրանդ
Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների գծով պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդի ելույթ է ունեցել Հայաստան-ԵՄ հարաբերություններին նվիրված նիստում: «Հայաստանի վարչապետ Փաշինյանը պարզ ասել է, որ Հայաստանը Եվրոպայի կողքին է և պատրաստ է սերտ համագործակցության ԵՄ-ի հետ: Սա պայմանավորված է ոչ միայն տնտեսական իրավիճակով, այլև երկրի եվրոպական արժեքների հարցում պարտավորվածությամբ և անվտանգության բարդ իրավիճակով: Ես ողջունում եմ Եվրամիության առաքելությունը Հայաստանում և ...
Կարդալ ավելին »Շուրջ 4 մլն դրամի հափշտակության գործով ՊՆ պաշտոնատար անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնը, իր իշխանական և ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ինչպես անձամբ, այնպես էլ իր գումարտակի դասակներից մեկի հրամանատարի օժանդակությամբ, հափշտակել է իրենց վստահված՝ ընդհանուր շուրջ 4 մլն ՀՀ դրամի նյութական ...
Կարդալ ավելին »Երբեք չեմ հրաժարվի իմ օրգանները որևէ մեկին հանձնելուց․Արսեն Թորոսյան
«Հայաստանում ունենք հեմոդիալիզ ստացող մոտ 1000 պացիենտ, և, ըստ տարբեր գնահատականների, նրանցից մոտ 700-ին անհրաժեշտ է երիկամի փոխպատվաստում»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ պետք է ջանքեր գործադրել առաջին դեպքն անելու և առաջ գնալու: Թորոսյանը կարևորեց նաև հանրային գիտակցությունը. «Այո, մահը վատ բան է, հատկապես դժբախտ պատահարները, բայց այդ մահը կարող է լինել նոր կյանքի ...
Կարդալ ավելին »Նավթի գները աճել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների փետրվարի 27-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի գները: Նյու-Յորքի NYMEХ (New York Mercantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.41%-ով և կազմել 78.59 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.08%-ով և կազմել 83.32 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 ...
Կարդալ ավելին »Մահացել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ, Հայաստանի Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը
Մահացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար Նիկոլայ Ռիժկովը, այս մասին փետրվարի 28-ին Telegram-ում հայտնել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Նա 94 տարեկան էր: Ռիժկովը ղեկավարել է խորհրդային կառավարությունը 1985-1991 թվականներին։ 2003 թվականից Բելգորոդի մարզից Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի անդամ է։ Ռիժկովին ՀՀ Ազգային հերոսի կոչում է շնորհված: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին նա նշանակվել էր Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով ...
Կարդալ ավելին »