Երբեք չեմ հրաժարվի իմ օրգանները որևէ մեկին հանձնելուց․Արսեն Թորոսյան

«Հայաստանում ունենք հեմոդիալիզ ստացող մոտ 1000 պացիենտ, և, ըստ տարբեր գնահատականների, նրանցից մոտ 700-ին անհրաժեշտ է երիկամի փոխպատվաստում»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ պետք է ջանքեր գործադրել առաջին դեպքն անելու և առաջ գնալու:

Թորոսյանը կարևորեց նաև հանրային գիտակցությունը. «Այո, մահը վատ բան է, հատկապես դժբախտ պատահարները, բայց այդ մահը կարող է լինել նոր կյանքի սկիզբ: Ես, օրինակ, երբեք չեմ հրաժարվի իմ օրգանները որևէ մեկին հանձնելուց իմ մահվան դեպքում, եթե նրանք առողջ լինեն»:

ajax-loader