«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի Ընտրող հանձնաժողովին է միացել «Չոբանի» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, Tent Partnership for Refugees հիմնադրամի հիմնադիր Համդի Ուլուկայան: Այս մասին հայտնում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից։ ԱՄՆ-ում բնակվող ձեռներեցն աշխարհին հայտնի է դարձել ինչպես իր հաջող բիզնես նախաձեռնություններով, այնպես էլ ոգեշնչող բարեգործական աշխատանքով: Այժմ միանալով «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի մյուս հեղինակավոր անդամներին՝ Ուլուկայան կմասնակցի «Ավրորայի» ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Wizz Air-ը թռիչքներ կիրականացնի Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ երթուղով
Wizz Air ավիաընկերությունը հունիսի 17-ից գործարկելու է Բուդապեշտ – Երևան- Բուդապեշտ երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:Ավիատոմսերի գներին և ուղղություններին ծանոթանալու համար կարող եք այցելել wizzair.com կայք։
Կարդալ ավելին »Ճապոնիան 3 մլն դոլար կտրամադրի ԼՂ-ից տեղահանվածներին
Ճապոնիան ևս 3 միլիոն դոլար կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և հյուրընկալող համայնքներին։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունից: «2024 թ. փետրվարի 28-ին ՀՀ Կառավարության շենքում Ճապոնիայի կառավարության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև տեղի ունեցավ հայտագրերի փոխանակման ստորագրման արարողությունը՝ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների հիմնական ենթակառուցվածքների և սոցիալական ինտեգրման աջակցության ծրագրի» շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ճապոնիայի ...
Կարդալ ավելին »Բուրջ Խալիֆայի վրա գովազդվում է Արտաշ Ասատրյանին պատկանող անշարժ գույքի գործակալությունը
Արտաշ Ասատրյանին պատկանող անշարժ գույքի գործակալության մասին գովազդային հոլովակը հայտնվել է աշխարհի ամենաբարձր աշտարակի՝ Բուրջ Խալիֆայի վրա, որը գտնվում է Դուբայում։ Այս մասին, ըստ ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Հարությունյանի, ինստագրամի իր էջում գրել է երգիչը։ Օգտատերը նաև հավելել է․ «Ովքեր գներից տեղյակ չեն, 3 րոպեանոց գովազդային հոլովակը մեկ անգամ ցուցադրելը աշտարակի վրա արժե 68.000 $, 15 րոպեի համար պետք է վճարել ...
Կարդալ ավելին »Երևանի մի շարք խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 1-ից մի շարք խաչմերուկներում երթևեկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով։ Ըստ հրապարակված հաղորդագրության՝ խոսքը ներքոհիշյալ խաչմերուկների մասին է։ Իսաբեկյան — ԴուրյանԱրտաշիսյան — ՀովսեփյանԴավիթ Բեկ — Գաջեգործներ:
Կարդալ ավելին »Ռոստելեկոմ Հայաստանը հանգանակել է 3 մլն ՀՀ դրամ «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին
Կարևորելով սոցիալական ոլորտի նախագծերի դերը՝ Ռոստելեկոմ Հայաստանը հանգանակել է 3 մլն ՀՀ դրամ «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին՝ Մեղրիի Տարածաշրջանային Բժշկական Կենտրոնում երեխայի զարգացման և վերականգնման ծառայություններ ներդնելու աշխատանքներ իրականցնելու համար։ Մեղրիի տարածաշրջանում մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից 200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է Մեղրիի ՏՄԿ-ի տարածքում կատարել շին-վերանորոգման աշխատանքներ, կահավորում՝ ստեղծելով պայմաններ համապատասխան ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում շարունակում են շրջանառել գրիպ Ա տեսակի H3N2 և H1N1 ենթատեսակները
Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1.1 անգամ, իսկ 2023 թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ` նույնքան բարձր է։ Ընդհանուր դեպքերի 72%-ը 0-18 տարեկան երեխաներ են։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ հանրապետությունում շարունակում են շրջանառել գրիպ Ա տեսակի H3N2 և H1N1 ենթատեսակները, այլ շնչառական վարակներից՝ պարագրիպի, ռեսպիրատոր ...
Կարդալ ավելին »Standard & Poor’s-ը վերահաստատել է Հայաստանի սուվերեն «BB-» վարկանիշը` կայուն հեռանկարով
«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի՝ արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-»/«B» վարկանիշը` անփոփոխ թողնելով նաեւ «կայուն» հեռանկարը:ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ գործակալության կողմից վարկանիշի պահպանման հիմքում ընկած են երկրի տնտեսական բարձր աճի հեռանկարը, արտաքին ֆինանսավորման շարունակական հասանելիությունն ու խելամիտ մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը, որն էլ օգնել է պահպանել երկրի մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունությունը վերջին ...
Կարդալ ավելին »Ընդունվել է տուգանքները զեղչելու նախագիծ
ԱԺ-ն ընդունեց վարչական իրավախախտումների մասին օրենքում փփոփոխությունների նախագիծը, որով վարորդների տուգանքների համար զեղչեր են նախատեսվում։ Նախագծով առաջարկվում է, որ տեսալուսանկարահանման սարքերի միջոցով իրավականացվող խախտումների դեպքում որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու պայմաններում քաղաքացիները կարող են տուգանքը 20%–ով քիչ վճարելու հնարավորություն ունենալ։ Նաև եթե էլեկտրոնային ծանուցումից հետո 15 օրում վճարվի 70%–ը, մնացած մասը կհամարվի վճարված։ Մինչ օրենքի ուժի մեջ մտնելը կատարված խախտումների ...
Կարդալ ավելին »ՊՆ պաշտոնատար անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնը, իր իշխանական և ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ինչպես անձամբ, այնպես էլ իր գումարտակի դասակներից մեկի հրամանատարի օժանդակությամբ, հափշտակել է իրենց վստահված՝ ընդհանուր շուրջ 4 մլն ՀՀ դրամի նյութական ...
Կարդալ ավելին »