ՀՀ-ում շարունակում են շրջանառել գրիպ Ա տեսակի H3N2 և H1N1 ենթատեսակները

Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1.1 անգամ, իսկ 2023 թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ` նույնքան բարձր է։ Ընդհանուր դեպքերի 72%-ը 0-18 տարեկան երեխաներ են։

Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ հանրապետությունում շարունակում են շրջանառել գրիպ Ա տեսակի H3N2 և H1N1 ենթատեսակները, այլ շնչառական վարակներից՝ պարագրիպի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, մետապնևմովիրուսի, բոկավիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ, ինչպես նաև գրանցվում են համակցված վարակներ, ինչպիսիք են՝ ռինովիրուսի և ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի, ռինովիրուսի և բոկավիրուսի հարուցիչներ։

ajax-loader