Author Archives: admin

Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Դենդիասին

Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։

Կարդալ ավելին »

Բացահայտվել է հանցագործության 205 դեպք. ՆԳՆ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 1-ից մարտի 4-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 205 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 28-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, ֆիզիկական ներգործության ու խարդախության՝ 18-ական, հոգեկան ...

Կարդալ ավելին »

Կոտայքի մարզում աֆրիկյան ժանտախտ է տարածվել․ բնակիչներն ահազանգում են

ArmLur.am-ի խմբագրություն փետրվարի 16-ին ահազանգել էր ֆերմեր Արարատ Դանիելյանը և նշել, որ Կոտայքի մարզում աֆրիկյան ժանտախտ է տարածվել, ինչից խոզերը համատարած սատկում են, սակայն պետական ոչ մի մարմին ոչինչ չի ձեռնարկվում։ ArmLur.am-ն այսօր կապ հաստատեց ֆերմեր Արարատ Դանիելյանի հետ, պարզելու համար կա՞ն փոփոխություններ Կոտայքի մարզում տարածված աֆրիկյան ժանտախտի հետ կապված, թե ոչ։ Ֆերմեր Արարատի խոսքով՝ առայժմ ոչինչ չի փոխվել, ոչ մի ...

Կարդալ ավելին »

Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը նախօրեին Անթալիայի դիվանագիտական ֆորումի փակմանը եզրափակիչ իր ելույթում հայտնել է, որ առաջիկայում մեկնում է ԱՄՆ՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով՝ մասնակցելու երկու երկրների ռազմավարական մեխանիզմի խորհրդի նիստին, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Նա հիշեցրել է, որ 2021 թվականի հոկտեմբերին Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Անկարայի և Վաշինգտոնի միջև ռազմավարական մեխանիզմ ...

Կարդալ ավելին »

Երևանում և 3 մարզերում լույս չի լինելու․ ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Բաշինջաղյան փ. 1, 2, 3, 6, 159, 163, 187 շենքեր, Բաբաջանյան փ. 125, 127, 129, 131, 133, 135, 139, 141, 143 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-14:00 Սարմի փողոց, 11:00-17:00 Ադոնցի փ. 17/1-17/3 շենքեր, Մամիկոնյանց փ. ...

Կարդալ ավելին »

Ուժգին երկրաշարժ Ալմաթիում

Ալմաթիում տեղի ժամանակով ժամը 11.32-ին տեղի է ունեցել ուժգին երկրաշարժ, փոխանցում է «Ինտերֆաքս Ղազախստանը»: Ինչպես հաղորդվում է, մեկ րոպե անց քաղաքում միացվել են տեղեկացման համակարգերը, հնչել ազդանշաններ։ Մարդիկ դուրս են եկել փողոցներ: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5,4 բալ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նշում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 31 կիլոմետր հեռավորության վրա, դրա ուժգնությունը ...

Կարդալ ավելին »

Տարադրամի փոխարժեքներն այսօր

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 406 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,40 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:

Կարդալ ավելին »
ajax-loader