Կոտայքի մարզում աֆրիկյան ժանտախտ է տարածվել․ բնակիչներն ահազանգում են

ArmLur.am-ի խմբագրություն փետրվարի 16-ին ահազանգել էր ֆերմեր Արարատ Դանիելյանը և նշել, որ Կոտայքի մարզում աֆրիկյան ժանտախտ է տարածվել, ինչից խոզերը համատարած սատկում են, սակայն պետական ոչ մի մարմին ոչինչ չի ձեռնարկվում։

ArmLur.am-ն այսօր կապ հաստատեց ֆերմեր Արարատ Դանիելյանի հետ, պարզելու համար կա՞ն փոփոխություններ Կոտայքի մարզում տարածված աֆրիկյան ժանտախտի հետ կապված, թե ոչ։

Ֆերմեր Արարատի խոսքով՝ առայժմ ոչինչ չի փոխվել, ոչ մի փոխհատուցում չեն ստացել և խոզերը շարունակում են սատկել։

Հարցին՝ արդյո՞ք պատրաստվում են ինչ-որ քայլերի դիմել, ֆերմերն ասաց, որ այո, սպասում են մարզպետրին։

Նշենք, որ այս հարցի շուրջ փորձեցինք կապ հաստատել Կոտայքի մարզպետարանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

ajax-loader