Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Լեռնային Ղարաբաղի՝ 2023 թվականի սեպտեմբերին Բաքվի վերահսկողության տակ անցած շրջաններում հատուկ ներկայացուցիչներ է նշանակել։ Ստեփանակերտում, ինչպես նաև Մարտակերտի և Խոջալուի շրջաններում հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Էլչին Յուսուբովը։ Մեկ այլ հրամանագրով Էմին Հուսեյնովը նախագահի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Մարտունու, Աղդամի և Ֆիզուլիի շրջաններում։ Ալիևի հրամանագրում օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի նախկինում հայաբնակ շրջանների ադրբեջանական տեղանունները։
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայ բլոգերը ամուսնության առաջարկություն է արել Օլգա Բուզովային
Բլոգեր Մերուժան Մովսիսյանը ամուսնության առաջարկություն է արել Օլգա Բուզովային: Մերուժանը «Это нормально?» հաղորդման նկարահանման հրապարակում ծնկի է իջել և Բուզովային նվիրել քարերով պատված շքեղ մատանի: «Ամուսնացիր ինձ հետ։ Դու ուզում էիր, չէ՞։ Այսօր այդ օրն է», – ասել է բլոգերը։ Օլգան շփոթվել է՝ դժվարությամբ զսպելով զգացմունքները։ Օլգայի պատասխանը հեռուստադիտողները կիմանան հաղորդման թողարկումից հետո: Հատկանշական է, որ այս ամենից մի քանի օր առաջ Բուզովան սոցիալական ցանցի իր էջերում ակնարկել էր ...
Կարդալ ավելին »Վարչապետը Ժ․Անդրեասյանից պահանջեց վերահսկել շինարարությունները և պահպանել «երկաթյա» ժամկետները
Պոմպեյում հրաբխային մոխրի շերտի տակ թաղված քաղաքում հնագետները եզակի որմնանկար են հայտնաբերել
Պոմպեյը չի դադարում զարմացնել զարմանալի գտածոներով: Հրաբխային մոխրի շերտի տակ թաղված քաղաքում հնագետները եզակի որմնանկար են հայտնաբերել, հայտնում է euronews.com-ը։ Պոմպեյում հայտնաբերված հիանալի որմնանկարում պատկերված են հին առասպելի հերոսներ Փրիքսուսը և Գելլան: Նշվում է՝ որմնանկարը հայտնաբերվել է Լեդայի տան հարևանությամբ գտնվող սենյակի պատին և լավ վիճակում է: Ըստ հունական դիցաբանության՝ երկվորյակներին՝ Փրիքսուսին և Գելլային, խորթ մայրը մեղադրում էր բերքի ձախողման մեջ և ցանկանում ...
Կարդալ ավելին »Կինոարվեստի և գիտության ակադեմիան հայտնել է այն աստղերի ցանկը, ովքեր հանձնելու են 2024 թվականի «Օսկարի» մրցանակները
Կինոարվեստի և գիտության ակադեմիան հայտնել է այն աստղերի ցանկը, ովքեր հանձնելու են 2024 թվականի «Օսկարի» մրցանակները: Հոլիվուդյան երեկոյի ընթացքում բեմում կլինեն Էմիլի Բլանտը, Սինտիա Էրիվոն, Ամերիկա Ֆերերան, Սալի Ֆիլդը, Ռայան Գոսլինգը, Արիանա Գրանդեն, Բեն Քինգսլին, Մելիսա Մաքքարթին, Իսա Ռեյը, Թիմ Ռոբինսը, Սթիվեն Սփիլբերգը, Մերի Սթինբուրգենը, Անյա Թեյլոր-Ջոյը, Շարլիզ Թերոնը, Քրիստոֆ Վալցը և Ֆորեսթ Ուայթեքերը։ Ավելի վաղ հայտարարված անունների ցանկում էին նախկինում «Օսկարի» դափնեկիրներ Մահերշալա ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքի մարզպետը հանդիպել է արցախցիներին
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում հանդիպում անցկացրեց Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված բնակչության հետ։ Հանդիպմանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Միասնական սոցիալական ծառայության Վարդենիսի տարածքային կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մինասյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, Վարդենիսի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ։ Ողջունելով արցախցիներին ու մյուս մասնակիցներին՝ Կարեն ...
Կարդալ ավելին »ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հետախուզվում են Հայկ Առաքելյանն ու Կարեն Մկրտչյանը
Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից ավազակության եւ ապօրինի կերպով զենք պահելու, կրելու մեղադրանքով հետախուզվում են 1986 թվականին ծնված Կարեն Մկրտչյանն ու 1982 թ. ծնված Հայկ Առաքելյանը: «Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արթիկի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին »Բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում մարտի 7-ին Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են պայքարը Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 7-ին ռինգ դուրս կգան Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Նարեկ Մանասյանը և Գուրգեն Մադոյանը: Նախօրեին կայացած մենամարտերում աշխարհի առաջնության փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը հենց մեկնարկում պարտություն էր կրել Կանադան ներկայացնող Ալեքսիս Բարիերից, իսկ Ռուդոլֆ Գարբոյանը 5:0 հաշվով հաղթել էր Սինգապուրի ներկայացուցիչ Խուան Տեո Վիին: Ավելի վաղ ռինգ էին դուրս ...
Կարդալ ավելին »«ITEC ծրագիրը կարևոր հենասյուն է Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության խորացման համար». Արթուր Մարտիրոսյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան մասնակցելեն Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) օրվան նվիրված միջոցառմանը: Այս տարի լրանում է ՀՏՏՀ ծրագրի (ITEC) 60-ամյակը. այն Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության կարողությունների զարգացման առաջատար հարթակն է, որը վերապատրաստել է շուրջ 160 երկրի ավելի քան 200000 պաշտոնյայի ինչպես քաղաքացիական, այնպես էլ պաշտպանական ոլորտում: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 1999 թվականից են մասնակցում ՀՏՏՀ (ITEC) ծրագրին. այս ընթացքում տարբեր մասնագիտությունների գծով ծրագրից օգտվել են շուրջ 400 հայ մասնակիցներ: Ողջունելով ...
Կարդալ ավելին »Գոռ Ավետիսյանը և Դավիթ Խուդաթյանը Արմավիրում ծանոթացել են ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը շրջայց են կատարել Արմավիրի մարզի շինարարական հրապարակներում՝ ծանոթանալով ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները շինտեղամասերում ներկայացրել են աշխատանքների ընթացիկ վիճակը։ Առաջին կանգառը Ծիածան բնակավայրում էր։ Այստեղ նորոգվում է Տ-3-44, /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ ավտոճանապարհի 7.3կմ հատվածը։ Կապալառուի կողմից կատարվում են հողային ...
Կարդալ ավելին »