Կինոարվեստի և գիտության ակադեմիան հայտնել է այն աստղերի ցանկը, ովքեր հանձնելու են 2024 թվականի «Օսկարի» մրցանակները

Կինոարվեստի և գիտության ակադեմիան հայտնել է այն աստղերի ցանկը, ովքեր հանձնելու են 2024 թվականի «Օսկարի» մրցանակները: Հոլիվուդյան երեկոյի ընթացքում բեմում կլինեն Էմիլի Բլանտը, Սինտիա Էրիվոն, Ամերիկա Ֆերերան, Սալի Ֆիլդը, Ռայան Գոսլինգը, Արիանա Գրանդեն, Բեն Քինգսլին, Մելիսա Մաքքարթին, Իսա Ռեյը, Թիմ Ռոբինսը, Սթիվեն Սփիլբերգը, Մերի Սթինբուրգենը, Անյա Թեյլոր-Ջոյը, Շարլիզ Թերոնը, Քրիստոֆ Վալցը և Ֆորեսթ Ուայթեքերը։

Ավելի վաղ հայտարարված անունների ցանկում էին նախկինում «Օսկարի» դափնեկիրներ Մահերշալա Ալին, Բրենդան Ֆրեյզերը, Մեթյու Մաքքոնահին, Քե Հույ Քուանը և Միշել Յեոն: Ինչպես նաև հոլիվուդյան լեգենդներ Նիկոլաս Քեյջը, Ջեյմի Լի Քերթիսը, Ջեսիկա Լանգը, Ալ Պաչինոն, Միշել Փֆայֆերը, Սեմ Ռոքվելը, Լուպիտա Նյոնգոն և Զենդայան: Հանդիսավարը կրկին Ջիմի Քիմելն է։ «Օսկարի» 96-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 10-ին՝ Ovation Hollywood-ի Dolby Theatre-ում: 

ajax-loader