Tag Archives: Օսկար

ՖՈՏՈ. «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխության լավագույն կարմիր գորգն ու լավագույն «լուքերը»

Նորաձևությունը լավագույնս դրսևորվում է մրցանակաբաշխությունների և կարմիր գորգերի ժամանակ և բացառություն չէր «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխությունը: Վերջին շրջանում երեկոյան զգեստների ոճը Հոլիվուդում փոփոխություն է կրել. հայտնիները նախապատվությունը տալիս են ավելի պարզ կտորներին և կտրվածքներին: Ներկայացնում ենք «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխության կարմիր գորգի արարաողության «լուքերը». Նյութի աղբյուր   https://armlur.am/1348389/

Կարդալ ավելին »

Սթիվ Բաղմանյանի մասին ֆիլմը՝ «Օսկար»-ի մրցանակակիր

Ռեժիսորներ Քրիս Բոուերսի և Բեն Պրաուդֆութի «The Last Repair Shop» «Վերանորոգման վերջին արհեստանոցը» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Լոս Անջելեսի երաժշտական գործիքների վերանորոգման արհեստանոցի մենեջեր Սթիվ Բաղմանյանի մասին, արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում: Սթիվ Բաղմանյանը փախստական է դարձել 1980-ականներին Ադրբեջանում տեղի ունեցած հայկական ջարդերի հետևանքով։ 

Կարդալ ավելին »

Oppenheimer-ը 96-րդ «Օսկար»-ի գլխավոր դափնեկիր․ «Օսկար 2024»

Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում կայացել է «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխությունը։ Oppenheimer-ը 96-րդ «Օսկար»-ի գլխավոր դափնեկիրն է՝ ստանալով յոթ մրցանակ, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն դերասան» (Կիլիան Մերֆի) անվանակարգերում։ Էմմա Սթոունը արժանացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակին Poor things ֆիլմի համար։ 2023-ին ամենաշատ եկամուտ ստացած ֆիլմը՝ Barbie-ին, ստացել է ընդամենը մեկ մրցանակ՝ Բիլլի Այլիշի և նրա եղբոր՝ Ֆիննեասի գրած լավագույն երգի համար:

Կարդալ ավելին »

Կինոարվեստի և գիտության ակադեմիան հայտնել է այն աստղերի ցանկը, ովքեր հանձնելու են 2024 թվականի «Օսկարի» մրցանակները

Կինոարվեստի և գիտության ակադեմիան հայտնել է այն աստղերի ցանկը, ովքեր հանձնելու են 2024 թվականի «Օսկարի» մրցանակները: Հոլիվուդյան երեկոյի ընթացքում բեմում կլինեն Էմիլի Բլանտը, Սինտիա Էրիվոն, Ամերիկա Ֆերերան, Սալի Ֆիլդը, Ռայան Գոսլինգը, Արիանա Գրանդեն, Բեն Քինգսլին, Մելիսա Մաքքարթին, Իսա Ռեյը, Թիմ Ռոբինսը, Սթիվեն Սփիլբերգը, Մերի Սթինբուրգենը, Անյա Թեյլոր-Ջոյը, Շարլիզ Թերոնը, Քրիստոֆ Վալցը և Ֆորեսթ Ուայթեքերը։ Ավելի վաղ հայտարարված անունների ցանկում էին նախկինում «Օսկարի» դափնեկիրներ Մահերշալա ...

Կարդալ ավելին »

Լոս Անջելեսում կայացել է «Օսկարի» 14-րդ մրցանակաբաշխությունը

Ռեժիսոր Մել Բրուքսը, դերասանուհի Անջելա Բասեթը և կինոմոնտաժոր Քերոլ Լիթլթոնն ստացել են «Օսկար» մրցանակ կինեմատոգրաֆի բնագավառում ակնառու նվաճումների համար (պատվավոր Օսկար), արարողությունը տեղի է ունեցել հունվարի 9-ին։ Այդ մասին հաղորդել է Deadline հարթակը։ Միջոցառումը չի հեռարձակվել։ Պատվավոր «Օսկար»-ը շնորհվում է «կինեմատոգրաֆում ակնառու նվաճումների համար ամբողջ կյանքի ընթացքում, կինեմատոգրաֆիական արվեստի և գիտության զարգացման բնագավառում ունեցած բացառիկ ավանդի, ինչպես նաև ակադեմիային մատուցած ակնառու ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանում էթնիկ հալածանքների ենթարկված հայի մասին պատմող վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» շորթլիստում

Ռեժիսորներ Բեն Փրաուդֆութի և Քրիս Բաուերսի «Վերանորոգման վերջին խանութը» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը հայտնվել է Ամերկյան կինոակադեմիայի 96-րդ «Օսկար» մրցանակաբաշխության շորթլիստում՝ ընտրված 15 ֆիլմերի հետ միասին։ Այդ մասին հաղորդում է Ամերիկյան կինոակադեմիայի կայքը։ Ֆիլմի առանցքում ընկած է հայ կերպար։ Ֆիլմը պատմում է չորս նվիրյալ արհեստավորների մասին, որոնք լավ վիճակում են պահպանում ավելի քան 80 000 ուսանողական երաժշտական գործիքներ Լոս Անջելես քաղաքում։ Նրանց գլխավոր ...

Կարդալ ավելին »
ajax-loader