Հայ բլոգերը ամուսնության առաջարկություն է արել Օլգա Բուզովային

Բլոգեր Մերուժան Մովսիսյանը ամուսնության առաջարկություն է արել Օլգա Բուզովային: Մերուժանը «Это нормально?» հաղորդման նկարահանման հրապարակում ծնկի է իջել և Բուզովային նվիրել քարերով պատված շքեղ մատանի: «Ամուսնացիր ինձ հետ։ Դու ուզում էիր, չէ՞։ Այսօր այդ օրն է», – ասել է բլոգերը։ Օլգան շփոթվել է՝ դժվարությամբ զսպելով զգացմունքները։ Օլգայի պատասխանը հեռուստադիտողները կիմանան հաղորդման թողարկումից հետո:

Հատկանշական է, որ այս ամենից մի քանի օր առաջ Բուզովան սոցիալական ցանցի իր էջերում ակնարկել էր մոտալուտ հարսանիքի մասին։ Նա խնդրել էր երկրպագուներին գեղեցիկ ամսաթիվ ընտրել կարևոր տոնակատարության համար, եթե նա ի վերջո ասի այդքան սպասված «այո»-ն: Ավելի վաղ երգչուհին հայտարարել էր, որ սիրված է և սիրահարված:

Օլգա Բուզովան և Դավիթ Մանուկյանը

Համացանցում արդեն կատակում են, թե Օլգան մի հային փոխել է մյուսով։ Նախկինում հաղորդավարուհին ընկերություն էր անում ռեփեր, բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ։ 1.5 տարի հանդիպելուց հետո զույգը բաժանվեց 2021 թվականի հունվարին: Բուզովան նույնիսկ հանրային սկանդալ ստեղծեց: Նա նախկին ընտրյալին մեղադրում էր իր վրա  հարձակվելու համար։

ajax-loader