Author Archives: admin

Հայաստան-Ֆրանսիա շփումները գերազանցել են քաղաքական երկխոսության ավանդական ցուցանիշները. ԱԳ նախարար

Ֆրանսիայից Հայաստան նախորդ  տարի գրանցվել է բարձրաստիճան այցերի աննախադեպ քանակ: Այդ մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը: «Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններն առանձնաշնորհյալ բնույթ են կրում: Հաշվետու տարում եղել է Հայաստանի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի 5 հանդիպում: Նաև Ֆրանսիայից բարձրաստիճան այցերի աննախադեպ ...

Կարդալ ավելին »

Վրաստանի վարչապետը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։  Այդ մասին տեղեկացնում է «Sputnik» գործակալության վրացական ծառայությունը։ «Շաբաթ օրը կայցելեմ Ադրբեջան, որին մեկ շաբաթ անց կհետևի իմ այցելությունը Հայաստան։ Մենք կքննարկենք երկկողմ համագործակցության հետ կապված բոլոր հարցերը», – ասել է Կոբախիձեն։ Վրաստանի վարչապետը կարծում է, որ տարածաշրջանում խաղաղության ապահովումը շատ կարևոր է։ Ավելի վաղ Իրակլի Կոբախիձեն հանդիպում էր ունեցել Վրաստանում Հայաստանի ...

Կարդալ ավելին »

AliExpress-ը և TikTok-ը՝ ԵՄ հետաքննության ներքո

ԵՄ-ն ստուգումներ է անցկացնում AliExpress-ի, TikTok-ի և յոթ այլ խոշոր առցանց ծառայությունների վրա՝ որպես թվային ծառայությունների ակտի (DSA) մաս, որոնք ուղղված են թվային հարթակների գործունեության մոնիտորինգին: Այդ մասին հայտնում է Agence France-Presse (AFP)՝ հղում անելով իր աղբյուրին։ Ըստ AFP-ի՝ AliExpress առցանց առևտրային հարթակը կասկածվում է վտանգավոր ապրանքների, մասնավորապես՝ կեղծ դեղերի վաճառքի դեմ պայքարի պարտավորությունները չկատարելու մեջ: Եվրահանձնաժողովn ընկերությանը մանրամասն տեղեկություններ ...

Կարդալ ավելին »

Ծառերի փոխարինման աշխատանքներ՝ մայրքաքաղաքի փողոցներում

Նախատեսվում է ծառերի փոխարինման աշխատանքներ իրականացնել Ալեք Մանուկյան, Թումանյան, Բագրատունյաց փողոցներում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց  «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արթուր Խալաթյանը: Նրա խոսքով, ծառերի փոխարինումը դեռևս 2023 թվականին հաստատված ծրագրի շրջանակներում է իրականացվում, որի նպատակն է փոխարինել կենսունակության ավարտին մոտ գտնվող ծառերը ֆունկցիոնալ և գեղազդարդ ծառատեսակներով: Լրագրողների հարցին, թե արդյո՞ք հատվող ծառերը փոխարինվելու են ...

Կարդալ ավելին »

Նոկտիս․ հսկայական նոր հրաբուխ՝ Մարսի վրա

Մարսի Թարսիս կոչվող շրջանի արևելյան մասում՝ մոլորակի հասարակածի մոտ, հսկայական հրաբուխ և սառցադաշտի հնարավոր շերտ է հայտնաբերվել։ Այս մասին հետազոտության հեղինակները հայտնել են ԱՄՆ Տեխաս նահանգի Վուդլենդս քաղաքում Լուսնի և մոլորակային գիտությունների 55-րդ համաժողովի ժամանակ։ Ժամանակավորապես Նոկտիս անունն ստացած այս հրաբուխը տպավորիչ գոյացություն է՝ 9022 մետր բարձրությամբ և 450 կիլոմետր լայնությամբ։ Երկրաբանական փոփոխությունների երկար պատմություն ունեցող այս հրաբուխը հետազոտության հետաքրքիր ...

Կարդալ ավելին »

Մյասնիկյան պողոտայով երթուղիները մինչև մարտի 17-ը կանցնեն Ազատության պողոտայով և Դավիթ Անհաղթի փողոցով

Խողովակաշարի անցկացման 2-րդ փուլի աշխատանքներով պայմանավորված՝ Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35, 36, 5 ավտոբուսային երթուղիները մարտի 15-17-ը ներառյալ Նոր Նորք կհասնեն Ազատության պողոտայով և Դ. Անհաղթի փողոցով: Քաղաքապետարանը հայտնում է, որ նույն սկզբունքով, ըստ անհրաժեշտության, կկազմակերպվի հետադարձ ուղղության երթևեկությունը: Տրոլեյբուսային հ.1 երթուղին այդ օրերին կհասնի մինչև Կորյունի փողոց, որից հետո հետադարձ կկատարի:

Կարդալ ավելին »

Պետությանն է վերադարձվել մոտ 20 000 քմ անտառային տարածք Ծաղկաձորում

Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերից մեկով՝ Ծաղկաձոր համայնքում գտնվող շուրջ 20000 քմ մակերեսով հողամասն (սկզբնական նպատակային նշանակությունը՝ անտառային տարածք) ամրացվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 6-ին Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որով պահանջվում էր՝ Անվավեր ճանաչել 2007 թվականի մայիսի 26-ի աճուրդը. Որպես հետևանք՝ անվավեր ...

Կարդալ ավելին »

Tesla-ն կընդլայնի գործարանը Գերմանիայում․ Իլոն Մասկ

Իլոն Մասկը հայտարարել է Բեռլինի մերձակայքում գտնվող Գրյունհեյդեում Tesla ընկերության գործարանը ընդլայնելու պլանների մասին, որի աշխատանքը անցյալ շաբաթ կաթվածահար էր եղել ենթակայանի հրկիզման հետևանքով։ Օրերս Մասկն այցելել է Գերմանիայում գտնվող Tesla գործարան։ Ընկերությունը մտադիր է արտադրությունը ծրագրված 500 հազար ավտոմեքենայից տարեկան հասցնել 1 միլիոնի։ Ընկերության տվյալներով՝ Գրյունհայդեում աշխատում է մոտ 12 հազար 500 աշխատակից: Ավելի վաղ արմատական ​​ձախ խմբավորումներից մեկի անդամները հրկիզել ...

Կարդալ ավելին »

Փոստով կամ այլ փոխադրողով առաքանին ստանալու համար այլևս պետք չէ այցելել մաքսային մարմին

Առցանց գնումներ իրականացնող ֆիզիկական անձինք 2024 թվականից առաքանին մաքսային մարմնում պահվելու մասին ծանուցվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ եթե առաջանում է մաքսային հսկողության անհրաժեշտություն եւ առաքանին պահվում է մաքսային մարմնում, ապա քաղաքացիներն այլեւս պարտադրված չեն առաքանին ստանալու համար այցելել մաքսային մարմին։ «Այդ ընթացքում փոխադրող ընկերությունը ֆիզիկական անձանց ծանուցում է առաքանին մաքսային հսկողության գոտում պահվելու ...

Կարդալ ավելին »

Վաճառեք կամ կարգելենք․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է TikTok-ի օրինագիծը

ԱՄՆ Կոնգրեսը քայլեր է ձեռնարկում TikTok սոցիալական ցանցի նկատմամբ։ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել մի օրինագծի, որի համաձայն՝ ByteDance չինական կոնցեռնը վեց ամսվա ընթացքում պետք է վաճառի սոցցանցի ամերիկյան բաժինը։ Հակառակ դեպքում այն կարգելվի ԱՄՆ-ում։ Հանրապետական պատգամավոր Սթիվեն Սքալիզը TikTok-ի վերաբերյալ որոշումն անվանել է «ազգային անվտանգության կարեւորագույն հարց»։ Առայժմ, սակայն, պարզ չէ, թե կաջակցի՞ արդյոք օրինագծին ԱՄՆ Սենատը։ ...

Կարդալ ավելին »
ajax-loader