Author Archives: admin

Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ. 15-03-24

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մարտի 15-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 402.63 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.96 դրամով և կազմել 438.46 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 4.38 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.48 դրամով և կազմել 513.31 դրամ:Ինչ վերաբերում է թանկարժեք ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ. 15-03-24

Ասիական ֆոնդային բորսաների մարտի 15-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.26%-ով և կազմել 38707.64 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.35%-ով և կազմել 2670.80 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.54%-ով և կազմել 3054.64 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 1.42%-ով և կազմել 16720.89 կետ:

Կարդալ ավելին »

Ուկրաինայի հայերի միությունը ողջունում է Հայաստանի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ ԵԽ բանաձևը

Ուկրաինայի հայերի միությունը ողջունել է ԵԽ բանաձևը՝ Հայաստանի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ: Այդ մասին նշված է Ուկրաինայի հայերի միության տարածած հաղորդագրության մեջ:«Միությունը ողջունում է Եվրախորհրդարանի բանաձևը, որն ուղղված է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավորությանը։ Ուկրաինայի հայերի միությունը պատրաստ է խթանել Հայաստանի եվրաինտեգրման ձգտումները»,- նշված է ուղերձում։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որով առաջարկում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանված 1600-ից ավելի անձ աշխատանքի է տեղավորվել պետական աջակցության ծրագրով

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին զբաղվածության և մասնագիտական ուսուցում ստանալու հարցում աջակցելու պետական ծրագրով արդեն աշխատանքի է տեղավորվել 1618 անձ: Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների մասին ամենշաբաթյա ասուլիսում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը: Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին ծրագրով հետաքրքրվել է ավելի քան 1000 մարդ, կնքված աշխատանքային պայմանագրերի թիվն է՝ 133: Նշվեց, որ պետական ...

Կարդալ ավելին »

ԱԶԲ-ն 66,1 մլն եվրոյի վարկ կտրամադրի ՀՀ-ին․ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1 միլիոն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:Փոխնախարարը նշեց, որ վարկային ծրագիրը սկսվել է 2015 թվականից՝ 107 միլիոն դոլար ընդհանուր բյուջեով, որից 88.5 մլն ...

Կարդալ ավելին »

Արդարադատության նախարարությունում քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներին, կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության և համատեղ կատարված աշխատանքների համար՝ մասնավորապես հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թթ․միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքների և ազդարարման համակարգի իրազեկման արշավի ...

Կարդալ ավելին »

Լևոն Արոնյանը դուրս է եկել շախմատի Ամերիկայի գավաթի կիսաեզրափակիչ

Հայազգի երկու շախմատիստներ` Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը մասնակցում են «American Cup 2024» շախմատի մրցաշարին:Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դուրս է եկել ԱՄՆ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ մրցում է Ֆաբիանու Կարուանայի հետ: Երկու պարտիաներից հետո հաշիվը հավասար է` 1:1: Սամուել Սևյանը քառորդ եզրափակիչում դուրս է մնացել հետագա պայքարից:Մարտի 12-ից ...

Կարդալ ավելին »

Ջերմուկ տանող ճանապարհն արդեն երկկողմանի երթևեկելի է

Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածն արդեն երկկողմանի երթևեկելի է: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, նշելով, որ քարաթափման հետևանքով ճանապարհին հայտնված քարերի հեռացման աշխատանքներն ավարտված են:Մարտի 15-ի առավոտյան Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածի 1-ին կմ-ին տեղի էր ունեցել քարաթափում (մոտ 4 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել էր միակողմանի փակ։

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

Հայաստանի ֆուտբոլի  Մ-21 հավաքականը մարտի 17-26-ը կանցկացնի մարզական հավաք, որի ընթացքում ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-21 2025թ․ առաջնության որակավորման փուլի շրջանակում կկայանա երկու հանդիպում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Մարտի 22-ին թիմը Պոդգորիցայում կմրցի Չեռնոգորիայի Մ-21 հավաքականի, իսկ մարտի 26-ին Արմավիրում՝ Ռումինիայի Մ-21 հավաքականի հետ։ Մ-21 hավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. ԴարպասապահներԳոռ Մատինյան -ԲԿՄԱՎլադ Չատունց -«Ալաշկերտ-2»Դավիթ Դավթյան -ԲԿՄԱՊաշտպաններՀամլետ Մնացականյան -«Շիրակ»Ավենտիս Ավենտիսյան -«ՆԿ ...

Կարդալ ավելին »

Որևէ մեկը չի կարող Տավուշից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի. ԱԳ նախարար

Հայաստանի իշխանությունները Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չեն բանակցում Ադրբեջանի հետ: Այդ մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ հակադարձելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի դիտարկմանը: Պատգամավորը իշխանության մեղադրեց Տավուշի մարզից գյուղեր հանձնելու հարց քննարկելու մեջ: «Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնյա իրավունք չունի վարել որևէ բանակցություն՝ ոչ միայն Տավուշի մարզի, այլ նաև ՀՀ տարածքի որևէ ...

Կարդալ ավելին »
ajax-loader