Ջերմուկ տանող ճանապարհն արդեն երկկողմանի երթևեկելի է

Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածն արդեն երկկողմանի երթևեկելի է: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, նշելով, որ քարաթափման հետևանքով ճանապարհին հայտնված քարերի հեռացման աշխատանքներն ավարտված են:

Մարտի 15-ի առավոտյան Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածի 1-ին կմ-ին տեղի էր ունեցել քարաթափում (մոտ 4 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել էր միակողմանի փակ։

ajax-loader