Հայաստանում 2024 թվականի մարտի 18-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 165 է: Այդ մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ նշելով, որ 2024-ին հաստատված վարակման 165 դեպքից 108-ը երեխա է, 57-ը՝ մեծահասակ: 18 քաղաքացի հոսպիտալացված է, դուրս է գրվել 96-ը: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ 2023 թվականի դրությամբ ընդհանուր ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ավարտվել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի վերանորոգումը
Ավարտվել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի վերանորոգումը: Այդ մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Նշվեց, որ այս պահին շտկվում են թերությունները: Մշակութային օջախում, հարմարավետ պայմանների ապահովմանը զուգահեռ, կթարմացվի գույքն ու կարդիականացվեն լուսային ու ձայնային համակարգերը:
Կարդալ ավելին »ԵՄ-ն պատժամիջոցների 14-րդ փաթեթն է պատրաստում, իսկ ՌԴ տնտեսությունն ․․․աճում է
Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի վրա, որը կներառի նախկին սահմանափակումների շրջանցման դեմ պայքարի միջոցներ։ Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։ «Մենք արդեն աշխատում ենք պատժամիջոցների 14-րդ փաթեթի վրա, և այն կներառի նախկին բոլոր սահմանափակումների շրջանցման դեմ պայքարի միջոցներ»,- ասել է նա: Միաժամանակ, Bloomberg-ը տեղեկացնում է, որ ռուսական տնտեսությունն աճում է՝ չնայած աննախադեպ պատժամիջոցներին։ ...
Կարդալ ավելին »Ապրիլի 3-ին OZON-ը Երևանում կանցկացնի իր առաջին բիզնես ֆորումը
Ապրիլի 3-ին OZON մարքեթփլեյսը հայ գործարարների համար կկազմակերպի իր առաջին բիզնես ֆորումը՝ «COM.E ON FORUM Երեւան»: Ֆորումի շրջանակում մասնագետները կքննարկեն էլեկտրոնային վաճառքների ժամանակակից թրենդները, Հայաստանում OZON-ի զարգացման հեռանկարներն ու ծրագրերը, ինչպես նաեւ կպատասխանեն գործարարներին հուզող հարցերին՝ Ինչպե՞ս սկսել առցանց բիզնես եւ ի՞նչ վաճառել, Ինչպե՞ս մարքեթփլեյսում ստեղծել ապրանքների գրավիչ նկարագրություն, Ինչպե՞ս խթանել վաճառքները մարքեթփլեյսում եւ ի՞նչ գործիքների կիրառմամբ գրանցել աճ, Ինչպե՞ս ...
Կարդալ ավելին »Porsche-ն ընդլայնում է էլքարերի շարքը․Taycan Turbo GT
Porsche-ն ընդլայնում է իր ամբողջովին էլեկտրական սպորտային սեդանի շարքը՝ ներառելով Taycan Turbo GT եւ Weissach փաթեթով Taycan Turbo GT մոդելները: Վերջինս կառուցված է վազքուղու համար եւ համալրված չէ հետեւի նստատեղերով՝ հօգուտ էլ ավելի լավ հզորություն-զանգված հարաբերակցության: Պիկային հզորությունը երկու մոդելի դեպքում էլ կարող է կազմել ավելի քան 1100 ձիաուժ: Համակցված տարբեր թեթեւ կառուցվածքների եւ աերոդինամիկ միջոցների հետ՝ այս լիովին էլեկտրական ...
Կարդալ ավելին »WWF Հայաստանը մեկնարկում է «Երկրի ժամ» 2024-ը
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղը մարտի 23-ին ժամը 20:30-ին կմեկնարկի «Երկրի ժամ 2024»-ը՝ աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժման 18-րդ միջոցառումը: Ինչպես տեղեկանում ենք Հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, այս տարի «Երկրի ժամը» կընդարձակի իր՝ մեկ ժամով լույսերն անջատելու ավանդույթը՝ դառնալով շարժում, որը կտևի ավելի քան մեկ ժամ և հրատապ քայլեր կձեռնարկի Երկրի կենդանատեսակների արագ ոչնչացման տենդենցի դեմ։ Միջոցառման շնորհիվ 2023 թվականին մոլորակին գումարային ...
Կարդալ ավելին »Մեկնարկել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման նոր ծրագրից օգտվել ցանկացողների գրանցումը
Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման հերթական ծրագրից օգտվել ցանկացողների դիմումների հավաքագրումն արդեն մեկնարկել է: Դիմում-հայտի ձևը, տեղեկանքների ձևերն ու վերջնաժամկետները սահմանող Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանը, ինչպես նաև պայմանները նկարագրող ՀՀ կառավարության որոշումը տեղադրված են կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում (https://www.minurban.am/hy/hanrayinbn): Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, մեկնարկած գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվել է նաև բոլոր գերատեսչություններին: «Այսպիսով՝ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի 42/5 հասցեում ...
Կարդալ ավելին »Բիզնեսի հիմնման անվճար կրթական ծրագիր՝ միայնակ մայրերի և ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց համար
Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (GITC) «Կանանց տնտեսական զորեղացման աքսելերատոր» նախաձեռնության շրջանակում Շիրակում, Լոռիում, Արմավիրում և Երևանում սկսում է «Նորարարական կրթություն և բիզնեսի հիմնում» անվճար կրթական ծրագիրը միայնակ մայրերի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց համար։ Ինչպես տեղեկացրին Գյումրու ՏՏ կենտրոնից, «Նորարարական կրթություն և բիզնեսի հիմնում» ծրագրի նպատակը կանանց շրջանում զբաղվածության խթանումն է բիզնես և տեխնոլոգիական դասընթացների և դրամաշնորհների միջոցով։ «Ծրագրին ...
Կարդալ ավելին »ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մարտի 19-ին կայցելի Հայաստան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 19-ին կայցելի Հայաստան։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել դաշինքի մամուլի ծառայությունը։ «Մարտի 19-ին պարոն Ստոլտենբերգը կժամանի Երեւան, որտեղ հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ պարոն Վահագն Խաչատուրյանի և վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Տարածաշրջանային այցի շրջանակում Ստոլտենբերգը մարտի 18-ին կմեկնի Ադրբեջան, որտեղ բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանի պաշտպանության ...
Կարդալ ավելին »Հայ հիմնադիր ունեցող Lago-ն 22 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել
Lago ընկերությունը, որը մշակում է ալտերնատիվ վճարային համակարգ, և որի համահիմնադիրը հայազգի Րաֆֆի Սարգսյանն է, 22 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել։ Ներդրումը գլխավորել է՝ FirstMark-ը, որի գլխավոր գործընկեր Մեթ Թարքը կմիանա Lago-ի խորհրդին։ Ներդրմանը մասնակցել են նաև Y Combinator-ի, Lee Fixel’s Addition-ի, New Wave-ի, Script-ի և մի շարք անհատ ներդրողներ: Ընկերությունը ներդրումը կուղղի ավանդական վճարումների և վճարային հարթակների համար բաց ...
Կարդալ ավելին »