Ապրիլի 3-ին OZON-ը Երևանում կանցկացնի իր առաջին բիզնես ֆորումը

Ապրիլի 3-ին OZON մարքեթփլեյսը հայ գործարարների համար կկազմակերպի իր առաջին բիզնես ֆորումը՝ «COM.E ON FORUM Երեւան»:

Ֆորումի շրջանակում մասնագետները կքննարկեն էլեկտրոնային վաճառքների ժամանակակից թրենդները, Հայաստանում OZON-ի զարգացման հեռանկարներն ու ծրագրերը, ինչպես նաեւ կպատասխանեն գործարարներին հուզող հարցերին՝

  • Ինչպե՞ս սկսել առցանց բիզնես եւ ի՞նչ վաճառել,
  • Ինչպե՞ս մարքեթփլեյսում ստեղծել ապրանքների գրավիչ նկարագրություն,
  • Ինչպե՞ս խթանել վաճառքները մարքեթփլեյսում եւ ի՞նչ գործիքների կիրառմամբ գրանցել աճ,
  • Ինչպե՞ս կրճատել լոգիստիկայի ծախսերն եւ ապրանքներն ուղարկել Ռուսաստան,
  • Ինչպե՞ս բացել պատվերների հանձման կետ եւ շահույթ ստանալ։

Հայ գործարարներին սպասվում են ակտիվ քննարկումներ, OZON-ի մասնագետների, գործընկերների եւ Հայաստանում արդեն իսկ հաջողություններ գրանցած վաճառողների կողմից օգտակար խորհուրդներ։

«COM.E ON FORUM Երեւան» բիզնես ֆորումը տեղի կունենա ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Ֆորումին կարող եք գրանցվել այստեղ, մասնակցությունն անվճար է։

ajax-loader