Author Archives: admin

Բացահայտվել է թմրամիջոցների շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ, թմրամիջոցների պատրաստման լաբորատորիա․չորս անձ կալանավորվել է

Հայաստանում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ, խմբի կողմից թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից, մանրամասնելով, որ ապացուցողական գործողություններով պարզվել են խմբի անդամների ինքնությունները, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները: «ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Արմավիրի մարզի բնակիչներ, 43 և 42-ամյա եղբայրների կողմից Արմավիրի մարզում և Երևան քաղաքում «Տելեգրամ» հավելվածի միջոցով «Մեթամֆետամին» ...

Կարդալ ավելին »

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից:

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն մշտապես խթանում է տարածաշրջանում սպորտի զարգացմանը

ԶՊՄԿ-ն մշտապես խթանում է տարածաշրջանում և ոչ միայն, սպորտի զարգացմանը։ Բռնցքամարտը ևս բացառություն չէ, և մարզաձևով զբաղվող սաները ԶՊՄԿ-ի հովանավորությամբ ակտիվորեն մասնակցում են տարբեր մրցաշարերի` հանրապետությունում և արտերկրում: Օրերս, ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը նվերներով այցելեց ընկերության մարզահամալիրի բռնցքամարտի սաներին: «Կարևորում ենք ներդրումն ապագա սերնդի մեջ, և իհարկե խրախուսում ձեռքբերումները: Որպես տարածաշրջանի խոշոր ընկերություն` նպաստում առողջ սերնդի դաստիարակությանը` ...

Կարդալ ավելին »

Հայաստանում մի շարք շրջաններում բուք է

Հայաստանի Հանրապետության տարածքում մի շարք ճանապարհներ փակ են։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը (բուք)  փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկ քաղաքից Սարավան-«Զանգեր» տանող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը նավթի արտահանման ռեկորդ է սահմանել

2023-ին ԱՄՆ-ն նավթի արտահանման պատմական ռեկորդ է սահմանել, որի հիմնական ծավալներն ուղարկվել են Եվրոպա։ Այս մասին ասվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության Էներգետիկ տեղեկատվության վարչության զեկույցում։ «Միացյալ Նահանգներից նավթի արտահանումը ռեկորդ է սահմանել 2023 թվականին՝ միջինը օրական 4.1 միլիոն բարել, ինչը 13%-ով (482 հազար բարել/օր) ավելի է, քան 2022 թվականին գրանցված նախորդ տարեկան ռեկորդը»,- ասվում է զեկույցում: 2023-ին ԱՄՆ նավթի առաքումների հիմնական ...

Կարդալ ավելին »

Գլոբալ փոստային տրաֆիկում սպամը նվազել է․ Kaspersky

Գլոբալ փոստային տրաֆիկում սպամի միջին մասնաբաժինը 2023-ին նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3,03 տ.կ.-ով և կազմել 45,60%: 2022-ին ամբողջ աշխարհում նամակների միջինը 48,63%-ն սպամ էր, ինչը 3,07 տ. կ.-ով ավելի է, քան 2021-ին: Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, Ռուսաստանից սպամի մասնաբաժինը 2023-ին կրկին աճել է և կազմել 31,45%։ Երկրորդ տեղում է ԱՄՆ-ը (11,30%), որի մասնաբաժինը նույնպես աննշան ...

Կարդալ ավելին »

Մարդանման ռոբոտներ՝ Mercedes-Benz-ի գործարաններում

Գերմանական Mercedes-Benz ավտոարտադրողի գործարաններում մարդանման ռոբոտներ կհայտնվեն, որոնք մշակել է ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում տեղակայված Apptronik ընկերությունը: Ակնկալվում է, որ ռոբոտները կօգնեն աշխատողներին և արտադրության գործընթացին վերաբերող մի շարք առաջադրանքներ կկատարեն: Ինչպես տեղեկացնում է Robbreport.com-ը, փորձնական ծրագրի շրջանակում Apptronik-ի մարդանման ռոբոտները կօգտագործվեն «ֆիզիկական ուժ պահանջող ձեռքի ցածրորակ աշխատանքն» ավտոմատացնելու համար։ Այս երկոտանի ռոբոտներից մեկը՝ Apollo-ն, ունի 173 սմ հասակ, կշռում է մոտ 72 կգ ...

Կարդալ ավելին »

Լիբիան փակում է Թունիսի հետ սահմանի հսկիչ անցակետը

Լիբիայի Ազգային միասնության կառավարության ներքին գործերի նախարարությունը կարգադրել է ժամանակավորապես փակել Թունիսի հետ սահմանին գտնվող Ռաս Ջադիր սահմանային անցակետի աշխատանքն այնտեղ տեղի ունեցած բախումներից հետո։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Նշվում է, որ Al Arabiya հեռուստաալիքի տվյալներով՝ մարտի 18-ի երեկոյան բախումներ են տեղի ունեցել Ռաս Ջադիր անցակետում, որը գտնվում է Լիբիայի և Թունիսի միջև կարևոր առևտրային ճանապարհի վրա (Տրիպոլիից ...

Կարդալ ավելին »

IQAir. աշխարհի ամենաաղտոտված օդով մայրաքաղաքը Նյու Դելին է

Դելիի ազգային մայրաքաղաքային շրջանը, որի կազմի մեջ է մտնում Նյու Դելին, ճանաչվել է աշխարհի ամենաաղտոտված մայրաքաղաքը, իսկ ամենակեղտոտ օդով քաղաք է ճանաչվել Հնդկաստանի Բեգուսարայ ագլոմերացիան։ Այդ մասին ասվում է 2023 թվականին աշխարհում օդի որակի ուսումնասիրության մեջ, որը պատրաստել է Շվեյցարիայի IQAir կազմակերպությունը։ «Դելիում PM2,5-ի մակարդակը 2022 թվականի 89,1 միկրոգրամ/խմ-ից 2023 թվականին վատացել է մինչև 92,7 միկրոգրամ մեկ խորանարդ մետրում», – ուսումնասիրությունից ...

Կարդալ ավելին »

Մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել 11 բանկերի քարտապանները

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետեւյալ 11 բանկերի քարտապանները. • «Ակբա բանկ» ԲԲԸ• «ԱյԴի բանկ» ՓԲԸ• «Արարատբանկ» ԲԲԸ• «Արդշինբանկ» ՓԲԸ• «Արցախ բանկ» ՓԲ • «Էվոկաբանկ» ՓԲԸ• «Ինեկոբանկ» ՓԲԸ• «Կոնվերս բանկ» ՓԲԸ• «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ• «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ• «Յունիբանկ» ԲԲԸ Նախարարությունից հայտնում են, որ եթե նշված բանկերից որեւէ մեկի քարտապան չեք եւ ...

Կարդալ ավելին »
ajax-loader