Հայաստանում մի շարք շրջաններում բուք է

Հայաստանի Հանրապետության տարածքում մի շարք ճանապարհներ փակ են։

Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքը (բուք)  փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկ քաղաքից Սարավան-«Զանգեր» տանող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջաջուռ և Վարդաղբյուր գյուղերի, Աշոցքի տարածաշրջանի (գետնաբուք) ավտոճանապարհներին մերկասառույց է։ 

Ամասիայի տարածաշրջանում և Բերդաշեն գյուղում բուք է:

ajax-loader