Author Archives: admin

Մոտ 900 անուն դեղ չի ներառվի էլեկտրոնային դեղատոմսերի ցանկում

Կան մոտ 900 անուն դեղ, որոնք երբևիցե չեն ներառվելու էլեկտրոնային դեղատոմսերով բաց թողնվող դեղերի ցանկում։ Այդ մասին «Մեդիա կենտրոն»-ում էլեկտրոնային դեղատոմսերի խնդիրների և առավելությունների վերաբերյալ քննարկմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը՝ մանրամասնելով, որ դրանց թվում կլինեն ցավազրկող, ջերմություն իջեցնող, ինչպես նաև բոլոր այն հակավիրուսային դեղերը, որոնք դեղատոմս չեն պահանջում։  «Մեր բնակչության մեջ խուճապ ...

Կարդալ ավելին »

Բնապահպանական ռիսկերի կառավարման տեսանկյունից ԶՊՄԿ-ն ամբողջությամբ կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին

 «Բիզնես հնարավորությունների բացազատում» խորագրով կոնֆերանսը ևս մեկ հնարավորություն է խոսելու առհասարակ Հայկական բիզնես ոլորտում  բնապահպանական, սոցիալական և կառավարման (ԲՍԿ) բաղադրիչի դերի մասին: Սա հիանալի հարթակ է վերհանելու խնդիրները, մարտահրավերները, առաջարկվող  լուծումները և, իհարկե, ծանոթանալու  միջազգային փորձին: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի (ԶՊՄԿ) կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, կարևորելով նման հանդիպումների դերն ու նշանակությունը, նշեց, որ իրենք ևս հաճախակի ...

Կարդալ ավելին »

ՄԱԿ-ն ընդունել է արհեստական բանականության մասին առաջին գլոբալ բանաձևը

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը միաձայն ընդունել է առաջին գլոբալ բանաձևն արհեստական բանականության (AI) վերաբերյալ։ Այն երկրներին կոչ է անում պաշտպանել մարդու իրավունքները, անձնական տվյալները և հետևել AI-ին՝ ռիսկերի հայտնաբերման նպատակով։ Այյդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Բանաձևը, որը պարտադիր ուժ չունի, առաջարկել է Միացյալ Նահանգները, դրա համահովանավորներն են Չինաստանը և 120-ից ավելի երկրներ։ «Այսօր ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բոլոր 193 երկրները խոսել են ...

Կարդալ ավելին »

Առաջին անգամ Հայաստանում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը

«Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնը շարունակում է ներկայացնել իրադարձային համերգների շարքը: Մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի հանրահայտ կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը: Օսկարակիր կոմպոզիտորի գլուխգործոցները կհնչեն «Roma Sinfonietta» նվագախմբի կատարմամբ: Համերգը կղեկավարի դիրիժոր Անդրեա Մորիկոնեն: Իտալացի կոմպոզիտոր, դիրիժոր Էնիո Մորիկոնեն հիմնականում երաժշտություն է գրել կինոյի և հեռուստատեսության համար: «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար»  արժանացել է մեծ ...

Կարդալ ավելին »

Միջազգային հարթակների փորձը․ BDO Italy-ի կայուն զարգացման մասնագետ Վալերիա Ֆազիոն՝ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունում

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունում տեղի ունեցավ հանդիպում BDO Italy-ում կայուն զարգացման նորարարությունների ծառայությունների ղեկավար Վալերիա Ֆազիոյի հետ, որը նաև BDO international միջազգային հաշվապահական-խորհրդատվական ցանցի ներկայացուցիչն է։ Վալերիա Ֆազիոն ներկայացրեց գործարարների համար նոր զարգացումների միտումները, պահանջներն ու նոր հնարավորությունների աղբյուրները։ Հանդիպման թեման էր՝ «ԲՍԿ սկզբունքները միջազգային հարթակում. ձեռքբերումներ և հեռանկարներ»։ Միջազգային խորհրդատվական ընկերությունները հատուկ առաքելություն ունեն՝ Հայաստանում և տարածաշրջանում ներկայացնել ...

Կարդալ ավելին »

Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ

Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 22-23-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ: Այդ մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, մանրամասնելով, որ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում այդ տեղումները կլինեն ձյան տեսքով։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, բուք, ցածր հորիզոնական ...

Կարդալ ավելին »

Հանդիպում շինարարական և արդյունաբերական սարքավորումներ արտադրող իսպանական  ANMOPYC-ի հետ

Շինարարական, քաղաքաշինական և հանքարդյունաբերական սարքավորումներ արտադրող իսպանական  ընկերությունների ասոցիացիայի (ANMOPYC) չորս առաջատար կազմակերպություններ մարտի 18-21-ը գործնական այցով գտնվում էին Հայաստանում։ Նրանք հանդիպումներ ունեցան մի շարք շինարարական և կառուցապատող ընկերությունների հետ։ ANMOPYC-ի ներկայացուցիչներին ընդունեց նաև Հայաստանի հանքագործների և մետալուգների միությունը։ Հանդիպման նպատակը ծանոթության և գործարար կապերի հաստատումն էր՝ հնարավոր փոխշահավետ հարաբերություններ ստեղծելու նպատակով։ Իսպանիայի պատվիրակությունը ներկայացրեց իրենց ընկերությունների արտադրանքը, իսկ միությունը ...

Կարդալ ավելին »

Լևոն Արոնյանը դարձել է ԱՄՆ գավաթի խաղարկության հաղթող

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դարձել է Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթող: ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում կայացած գավաթի խաղարկությունում Արոնյանը սուպերեզրափակչում մրցել է Ուեսլի Սոյի հետ: Արոնյանն առավելության է հասել 2,5-1,5 հաշվով:  «Շատ ուրախ եմ ԱՄՆ գավաթի խաղարկությունում հաղթելու համար: Շատ հոգնած եմ, բայց գոհ եմ: Շնորհակալություն բոլորին աջակցության համար»,- ...

Կարդալ ավելին »

ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, տնօրենի տեղակալներ Արամ Հակոբյանը, Անդրանիկ Սիմոնյանը, Սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Էդգար Հունանյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներ և այլք: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։ Հանդիսավոր արարողությունը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյունների ...

Կարդալ ավելին »

Վիետնամի խորհրդարանը հաստատել է նախագահի հրաժարականը

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովը (միապալատ խորհրդարան) հաստատել է նախագահ Վո Վան Թհիոնգի հրաժարականը։ Այս մասին տեղեկացրել է Vietnamnet պորտալը։ Որոշումը ընդունվել է խորհրդարանի արտահերթ նիստքում։ Մարտի 20-ին Վիետնամի կառավարող Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն եւս ընդունել է Վո Վան Թհիոնգի հրաժարականը։ Նա նախագահ էր նշանակվել 2023թ. մարտի 2-ին եւ իր պարտականությունները կատարել է 12 ամսից մի փոքր ավելի։ Վիետնամի Սոցիալիստական ...

Կարդալ ավելին »
ajax-loader