ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին մարտի 28-ին այցելել են ակադեմիական քաղաքի հիմնական տեղամաս՝ Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածք՝ ծանոթանալու տեղանքին և մշակվող նախագծի մանրամասներին: Ակադեմիական քաղաքի տարածք են այցելել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Երևանը` հայագիտական քննարկումների հարթակ. ԳԱԱ-ում մեկնարկեց միջազգային գիտաժողով
«Գեղարդ» նորաստեղծ գիտավերլուծական հիմնադրամի, «Օրբելի» կենտրոնի ու ԵՊՀ-ի համատեղ ջանքերով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է երկօրյա գիտաժողովը, որ շարունակությունն է նախկինում ԳԱԱ-ում կազմակերպված հայագիտական ու միջազգային երկու համաժողովների։ «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» թեմայով գիտաժողովին մասնակցում են բազմաթիվ պատվիրակներ (փորձագետներ, պատմաբաններ, գիտնականներ) աշխարհի տարբեր երկրներից։ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ողջույնի խոսքում նշեց, որ Հայոց պատմության վերաբերյալ ստեղծվել ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց որոշ շրջանակ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր է անում․ Փաշինյան
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար։ Կառավարության նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Չեմ կարող չնշել, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար։ Հայտարարում են ...
Կարդալ ավելին »Հատկացումներ՝ Փարաջանովի և Ազնավուրի ծննդյան 100-ամյակների միջոցառումների կազմակերպմանը
ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում՝ ԿԳՄՍ նախարարությանը գումար հատկացնելու նպատակով: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Ըստ այդմ՝ hատկացված 1 մլրդ 393 մլն 405.8 հազար դրամ գումարը կուղղվի անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի և Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնիե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը: Սերգեյ ...
Կարդալ ավելին »Կառավարությունն առաջարկում է մարզերում համայնքային մասհանումներ իրականացնել
Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր, համայնքային մասհանումներ իրականացնել, այն է՝ ռոյալթիների 2 տոկոսի մասով: Հարցը քննարկվել է ՀՀ կառավարության նիստում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հիշեցրել է, որ նախկինում իրավական կարգավորումներ էին իրականացրել, որի արդյունքում 2023 թ. գործընթացը բյուջետավորվել է, արվել են հաշվարկներ, ներկայացվել են ...
Կարդալ ավելին »Կերկարաձգվեն արցախցիների կենսաթոշակի և նպաստների նշանակման ժամկետները
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության՝ մարտի 28-ի նիստում։ Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է, մասնավորապես, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակի նշանակման ժամկետների հաշվարկը կատարել 2024 թ. մարտի 11-ից, եթե դիմումը ներկայացվել է 2024 թ. մարտի 11-ից հետո: Նախատեսվում ...
Կարդալ ավելին »2024-ին խմելու ջրի սակագինը չի թանկանա
Կառավարությունն ընդունել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման նպատակով սուբսիդիա տրամադրելու մասին» որոշում: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության՝ մարտի 28-ի նիստում։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023թ. նոյեմբերի 29-ին կայացած նիստում համապատասխան որոշմամբ հաստատել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման 2024 ...
Կարդալ ավելին »Հայաստանը մոտ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազա
այաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։ Նախագիծը կառավարության նիստին ներկայացրեց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նրա խոսքով՝ մարդասիրական օգնության շրջանակներում տեղահանված անձանց ՀՀ կառավարության կողմից կտրամադրվեն մթերք և դեղորայք՝ ապահովելով վերջիններիս սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները։ «Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ներքին գործերի նախարարությանը հատկացվելու է շուրջ 19 միլիոն դրամ՝ մթերք, չոր ...
Կարդալ ավելին »Կառավարությունը կներկայացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ծրագիրը
Կառավարությունը ապրիլի ընթացքում կներկայացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար բնակարանային ապահովման ծրագիրը։ Կառավարության նիստին այս մասին ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ «Բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել թե՛ մեր նախարարությունների, թե՛ հասարակական կազմակերպությունների հետ, նաև մարզային քննարկումներ ենք կազմակերպել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված համայնքների առավել ակտիվ անձանց հետ, որպեսզի այդ ծրագրի հետ կապված բոլոր հարցերը, որտեղ հնարավոր է վերջնականացման փուլում ուղղումներ կատարել, ...
Կարդալ ավելին »Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ
Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։ Կառավարության նիստին այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետք է արձանագրենք, որ այս ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով մեր քույրեր և եղբայրներ Հայաստանում աշխատանքի են ընդունվել։ Վերջին տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում աշխատանքի ընդունված անձանց թիվն անցնում է 11 հազար 800-ից։ Մենք ...
Կարդալ ավելին »