ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց որոշ շրջանակ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր է անում․ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար։

Կառավարության նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չեմ կարող չնշել, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար։ Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին։ Ես շատ հստակ ուզում եմ հայտարարել, որ բոլոր համար պարզ լինի, որ Հայաստանի Հանրապետությունում կա մեկ կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում։ Եվ ես ուզում եմ, որ բոլորս այս ուղերձը շատ հստակ արձանագրենք և անհրաժեշտության դեպքում պետք է արվեն և ձեռնարկվեն համապատասխան քայլեր, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի Հանրապետության անվտանգության համար սպառնալիք ստեղծելու նպատակով չօգտագործեն։

Նրա խոսքով՝ սա ուղղակի հայտարարություն չի, սա արձանագրում է, որը պետք է արտահայտվի իրական կյանքում։

ajax-loader