Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում Մարտի 29-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Էկոնոմիկայի նախարարը ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու հարցեր
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 29-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ, 2023 թվականին ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է 2127․1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է առավել քան 21%-ով։ Միաժամանակ ...
Կարդալ ավելին »Global Finance․ Ամերիաբանկը 2024-ի լավագույն բանկն է Հայաստանում
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով: Հաղթող բանկերն ընտրվել են շուրջ 150 երկրից ու տարածաշրջանից` հիմնվելով այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, ռազմավարական գործընկերությունները, բիզնեսի զարգացումն ու նորարարությունը, ինչպես նաև հաշվի են առնվել ֆինանսական շուկաների ու վարկանիշային գործակալությունների վերլուծաբանների, բանկային խորհրդատուների և ֆինանսական ոլորտում ներգրավված այլ ...
Կարդալ ավելին »Ռուսաստանն Ադրբեջանում մեկնարկել է Lada մեքենաների արտադրություն
«Ավտովազը» գործարկել է Lada մակնիշի ավտոմեքենաների արտադրությունը Ադրբեջանում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ընկերության նախագահ Մաքսիմ Սոկոլովին, առաջին մոդելը Granta-ն է, ապագայում նախատեսվում է թողարկել Legend եւ Travel մոդելային շարքի մեքենաներ։ «Lada-ի արտադրամասն այս տարի կարող է արտադրել մինչեւ 1 500 Granta մակնիշի ավտոմեքենա», – ասել է Սոկոլովը: Նա նշել է, որ մի քանի տարվա ընթացքում ընկերությունը կարող է ...
Կարդալ ավելին »Երևանում կանցկացվի Զատկի 3-րդ փառատոնը
Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը մարտի 31-ին ժամը 14։00-ից 17:00-ը Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կիրականացնի 3-րդ «Զատկական փառատոն»-ը։ Փառատոնի շրջանակում երեխաները և պատանիները կցուցադրեն իրենց ձեռքի աշխատանքները և հանդես կգան երաժշտական կատարումներով։Ընտանեկան տոնին հանրությունը հնարավորություն կունենա մասնակցելու համաժողովրդական տոնախմբությանը, այդ թվում՝ միանալու վարպետության դասերին և պատրաստելու օրվա խորհրդանիշ ձեռքի աշխատանքներ։ Փառատոնի խորհրդանիշ գույնը կարմիրն է, և ցանկալի է՝ մասնակիցներն այդ օրը ...
Կարդալ ավելին »«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում վիրավորների թիվը հասել է 382-ի։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Աղետների բժշկության կենտրոնում։ «Թարմացված տվյալների համաձայն՝ տուժել է 382 մարդ, այդ թվում՝ ինը երեխա։ Մեծամասնությունը՝ 217 տուժած, ստացել է ամբուլատոր բուժօգնություն։ Ավելի վաղ 165 մարդ հոսպիտալացվել էր, նրանցից 96-ն արդեն դուրս է գրվել», – ասել է գործակալության զրուցակիցը: Իր հերթին Ռուսաստանում Բելառուսի դեսպանությունը հայտնել է ...
Կարդալ ավելին »Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի (այդ թվում նաև անձնական օգտագործման ապրանքներ, որոնք առաքվում են փոխադրողի կողմից) արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության: ՊԵԿ-ն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի ...
Կարդալ ավելին »Հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևանի 40-ամյա բնակչի կողմից հոր նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, հարևանությամբ բնակվող կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու համար։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ 2024թ․ մարտի 7-ին՝ ժամը 16:45-ին, ՀՀ ...
Կարդալ ավելին »Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
Բրիտանական բանակը ցամաքային զորքերի զինծառայողներին թույլ կտա մորուք պահել՝ չեղարկելով 100-ամյա արգելքը: Այդ մասին հաղորդում է Telegraph պարբերականը։ Հրատարակության տվյալներով՝ հրամանագիրը, որով մորուք պահել կթույլատրվի ինչպես սպաներին, այնպես էլ զինվորներին, մարտի 28-ին ստորագրել է Չարլզ III թագավորը՝ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը։ Հրամանագիրն ուժի մեջ կմտնի մարտի 29-ին, որպեսզի զինվորները, որոնք գտնվում են Զատկի արձակուրդում, ժամանակ ունենան այդ ընթացքում մորուք ...
Կարդալ ավելին »ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում և իրացման շուկայում՝ առկա ռիսկերը գնահատելու և ոչ պատշաճ որակի ձվի մատակարարումը բացառելու նպատակով: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Այս պահին հայտնի են «Լուսակերտ Էլիտ» ՍՊ, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲ, «Աշտարակ ձու» ՍՊ, Վլադ ...
Կարդալ ավելին »