Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում Մարտի 29-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ:

Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ:

ajax-loader