Tag Archives: Պաշտպանության նախարար

Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում Մարտի 29-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ:

Կարդալ ավելին »

Պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Կիպրոս

 Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 12-ին պաշտոնական այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

Կարդալ ավելին »

Պաշտպանության նախարար Պապիկյանn աշխատանքային այցով մեկնել է Չինաստան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ին աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:  Այդ մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Կարդալ ավելին »

Պաշտպանության նախարարը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

Հուլիսի 26-ին` ՀՀ ռազմական կցորդների ամենամյա հավաքների շրջանակում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում ռազմական կցորդները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները: Նախարար Պապիկյանը ռազմական կցորդներին ներկայացրել է ՊՆ բարեփոխումների ընթացքը, հիմնական ուղղությունները և, ամփոփելով հավաքները, տվել է համապատասխան հանձնարարականներ:

Կարդալ ավելին »

Պաշտպանության նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ hուլիսի 11-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմերը: Ինչպես հայտնում են պաշտպանության նախարարությունից, մինչ հարցերի քննարկմանն անցնելը՝ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է վերջերս զինվորական բարձրագույն կոչումների արժանացած բարձրաստիճան զինվորականներին, մաղթել քաջառողջություն, ծառայողական հաջողություններ՝ կարևորագույն առաքելություն իրականացնելու գործում։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ...

Կարդալ ավելին »

Պաշտպանության նախարարը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել հայ- ադրբեջանական սահմանին տիրող վիճակը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 24-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ֆրանսիական համագործակցության ներկա մակարդակը: Դեսպան Լույոյի խնդրանքով պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ...

Կարդալ ավելին »

Մինչև 471 հազար դրամ․ դիրք պահող զինծառայողի աշխատավարձը կբարձրանա ատեստավորմամբ

Պաշտպանության նախարարությունը սահմանեց զինծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը։ Կառավարության հերթական նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Պաշտպանության նախարարի խոսքով՝ ատեստավորման արդյունքներով չի հաշվարկվելու հավելավճար այն դեպքում, երբ զինծառայողը ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատման արդյունքներով առնվազն 1 պատրաստության աստիճանից կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից ստացել է «անբավարար» գնահատական։  «Ատեստավորման արդյունքներով հաշվարկվելու է ...

Կարդալ ավելին »

Պաշտպանության նախարար Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է կատարել  զորամասեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն մայիսի 2-ին անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասերում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել է զորամասերի տարածքով, ստուգել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների պատշաճ իրականացումը, հետևել ուսումնական ծրագրով ընթացող մարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին։ Ըստ աղբյուրի՝ ստուգայցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև զորամասերում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողներին, հետաքրքրվել նրանց ծառայության ընթացքով։ «Անկեղծ ...

Կարդալ ավելին »
ajax-loader