Author Archives: admin

Դրամի փոխարժեքն այսօր. 01-04-24

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները ապրիլի 1-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 388.50 դրամ (-1.50 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 393.50 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 417.00 դրամ (-1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 425.00 դրամ (-1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.18 դրամ (-0.01 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.30 դրամ (+0.00 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 390.00 դրամ (-1.00 ...

Կարդալ ավելին »

Պակիստանում արգելվել է կարմիր ուղեգորգի գործածումը պաշտոնական միջոցառումներին

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն արգելել է պաշտոնական միջոցառումների ժամանակ կարմիր ուղեգորգի օգտագործումը։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ որոշումն ընդունվել է Պակիստանի առջև ծառացած լուրջ տնտեսական խնդիրների ֆոնին։ Կառավարությունը հայտարարություն է տարածել՝ պարզաբանելով, որ դիվանագիտական ​​միջոցառումների ժամանակ կարմիր ուղեգորգի կիրառումը սահմանափակվելու է բացառապես արարողակարգային նպատակներով։ Ավելի վաղ Շարիֆն ու նրա նախարարները  կամավոր որոշել էին հրաժարվել իրենց աշխատավարձերից և արտոնություններից։ Երկրի նախագահ ...

Կարդալ ավելին »

Վարչապետը շնորհավորել է ասորական համայնքին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին` Նոր տարվա առթիվ: Ինչպես տեղեկանում ենք կառավարության տարածած հաղորդագրությունից, ուղերձում ասվում է. «Հայաստանի ասորական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով: Հաբ-Նիսանը սիրո, բերկրանքի ու պտղաբերության տոն է, որը խորհրդանշում է նաև բնության վերածնունդը: Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը, ինքնատիպ ավանդույթներով հարստացնում և ուրույն ...

Կարդալ ավելին »

Մուսալեռում «Օպելը» բախվել է կայանած «ԳԱԶ»-ին, ապա` պատին. կա զոհ

Մարտի 31-ին` ժամը 23։59-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի կամարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Լ. Դ. դյու Ֆուրնեի փողոցում Opel մակնիշի ավտոմեքենան ...

Կարդալ ավելին »

Օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց այս պահին չկա․ Միրզոյան

Հայաստանի օրակարգում այս պահին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա։ Արգենտինյան “Todos Noticias” հեռուստատեսությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Անդրադառնալով հարցին, թե պլանավորո՞ւմ է արդյոք Հայաստանն ավելի մոտ լինել ՆԱՏՕ-ին՝ Արարատ Միրզոյանը պատասխանել է․ «Մենք արդեն իսկ ՆԱՏՕ- հետ համագործակցություն ունենք, մենք մասնակցում ենք խաղաղապահ գործողությունների, մենք եղել ենք Աֆղանստանում, մենք վերջերս ավելացրել ենք մեր ...

Կարդալ ավելին »

ԵՄ դիտորդական առաքելությունը ևս հերքել է Ադրբեջանի հաղորդագրությունը ՀՀ զինված ուժերի տեղաշարժերի մասին

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը ևս հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հայկական զինված ուժերը իբր տեղաշարժեր է իրականացնում սահմանին։ Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն էր տարածել, թե հայկական զինված ուժերն Ադրբեջանի հետ սահմանին տեղաշարժեր են իրականացնում, ինչը հերքեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ շեշտելով, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։ «Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ...

Կարդալ ավելին »

Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը կվառվի Լուվրի այգիներում

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողության ջահը կվառվի Լուվրի խորհրդանշական թանգարանի դիմաց գտնվող Թյուիլերի այգիներում: Դեռևս հայտնի չէ, թե ով է վառելու ամառային Օլիմպիական խաղերի ջահը բացման արարողության օրը` հուլիսի 24-ին: Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին դեռևս ունի 7 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը:Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին ...

Կարդալ ավելին »

Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները․լսումներ՝ Ազգային ժողովում

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 29-ի արտահերթ նիստում որոշել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման:

Կարդալ ավելին »

Երկար ժամանակ լույս չի լինելու Արարատի և Կոտայքի մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արարատի մարզ՝ 10:30-12:30 Կանաչուտ գյուղ մասնակի, Կոտայքի մարզ՝ 11:00-16:00 Աբովյան քաղաք՝ 7-8 միկրոշրջաններ:

Կարդալ ավելին »

Եվրո-2024-ի ֆավորիտները

Goal․com-ը կազմել է հունիս-հուլիսին Գերմանիայում անցկացվելիք ֆուտբոլային Եվրո-2024-ի ֆավորիտների դասակարգումը՝ առաջին տեղը տալով աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականին։ Goal.com, Եվրո-2024-ի ֆավորիտները Ֆրանսիա2. Պորտուգալիա3. Բելգիա4. Անգլիա5. Գերմանիա6. Իսպանիա7. Իտալիա8. Հունգարիա9. Ավստրիա10. Նիդերլանդներ11. Խորվաթիա12. Դանիա13. Թուրքիա14. Ուկրաինա15. Սլովակիա16. Շվեյցարիա17. Չեխիա18. Սլովենիա19. Ռումինիա20. Շոտլանդիա21. Սերբիա22. Լեհաստան23. Ալբանիա24. Վրաստան

Կարդալ ավելին »
ajax-loader