Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Այդ մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Կարդալ ավելին »Author Archives: admin
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին հանձնուք բերած կնոջ մոտ հայտնաբերվել է թմրամիջոցին նմանվող զանգվածով 180 փաթեթ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ թմրամիջոցի ներթափանցման մասին։ Ինչպես տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից, իրացնելով ստացված տեղեկությունները՝ նշված տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ ապրիլի 8-ին ժամը 11։40-ի սահմաններում զննության են ենթարկել ...
Կարդալ ավելին »Հյուսիսային Ամերիկայի բնակիչները՝ արեգակի ամբողջական խավարման ականատես
Հյուսիսային Ամերիկայի երկրների միլիոնավոր բնակիչներ ապրիլի 8-ին ականատես են եղել արևի ամբողջական խավարման, որը տեսանելի է եղել 4000 կմ երկայնքով՝ Մեքսիկայից մինչև Կանադա։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Որոշ հատվածներում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել մեքենաների մեծ հոսքի պատճառով։ Երբ Լուսինը հայտնվել է Երկրի և Արեգակի մեջտեղում, ԱՄՆ Արկանզաս նահանգում բազմաթիվ մարդիկ ամուսնության արարողություն են անցկացրել։ Delta ավիաընկերությունը երկու հատուկ ...
Կարդալ ավելին »Ադրբեջանի ԶՈւ-ն Արավուսի և Խոզնավարի հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 8-ին ժամը 22:50-ին՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 22:55-ին՝ Խոզնավարի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ Միևնույն ժամանակ ՀՀ ՊՆ-ից հայտնում են նաև, որ Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր ապրիլի 8-ին ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում ...
Կարդալ ավելին »Հայաստանում կան փակ ճանապարհներ
Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, մանրամասնելով, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջի երթևեկությունը դադարեցվել է։ ՃՇՇ աշխատակիցներն իրականացրել են սահմանազատման աշխատանքներ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ ...
Կարդալ ավելին »Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգը կղեկավարի Հովհաննես Չեքիջյանը
Արամ Խաչատրյան համերգասրահում ապրիլի 10-ին ժամը 19:00-ին տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Եղվարդի Արվեստի դպրոցի երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար Գասպար Ամիրխանյան) մասնակցությամբ։ Կատարումներով հանդես կգան հայտնի մենակատարներ Բելլա Ամարյանը (մեցցո սոպրանո), Դավիթ Բաբայանցը (բարիտոն), ...
Կարդալ ավելին »«Ուռա»–ի փոխարեն «Կեցցե». հայկական բանակը նոր կանոնադրություն կունենա
ՀՀ զինված ուժերը կունենան ներքին ծառայության նոր կանոնադրություն, համապատասխան օրինագիծը մշակման փուլում է։ Այդ մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Նոր կանոնադրությանը անցումը կիրականացվի բանակում ընդհանուր բարեփոխումների շրջանակներում։ Գերատեսչությունից նշել են, որ կանոնադրության վերջնական տարբերակը դեռ պատրաստ չէ, սակայն որոշ մանրամասներ արդեն հայտնի են: Մասնավորապես, նոր կանոնադրության մեջ նախատեսվում է «Ուռա»–ն փոխարինել «Կեցցե» այն իրավիճակներում, երբ հրամանատարը շնորհավորում է անձնակազմին։ Ողջույնի ...
Կարդալ ավելին »Ընկերության ամենամեծ կապիտալը մարդկային ռեսուրսն է․ ԶՊՄԿ-ն արժևորում է աշխատակիցներին
Դեռևս 1966 թվականին Խորհրդային Միությունում առաջին անգամ պաշտոնապես նշվեց երկրաբանների մասնագիտական տոնը, գրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենայն կոմբնատի ֆեյսբուքյան էջը։ Տոնի առթիվ ԶՊՄԿ ընկերության երկրաբաններին շնորհավորել են տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը, արհեստակցական կազմակերպության նախագահ Տիգրան Սարգսյանը: «Հավատարիմ այն սկզբունքին, որ ընկերության ամենամեծ կապիտալը մարդկային ռեսուրսն է` առիթն օգտագործվեց մասնագետներին շնորհավորելու, ոգևորելու և նրանց կարևորությունը ևս մեկ անգամ ընդգծելու համար»,- նշված է ...
Կարդալ ավելին »Երևանի 28 փողոցներում վերգետնյա մալուխները փուլ առ փուլ կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով
Նոր Նորք վարչական շրջանի Վերածննդի այգում շարունակվում է հիմնանորոգման ծրագիրը: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կունենա գեղարվեստական լուսավորություն: Նախագիծը դեռևս մշակման փուլում է: Կարդիականացվի նաև Մայր Հայաստան հուշարձանի գեղարվեստական լուսավորությունը: Տրանսպորտային համակարգի բարեփոխումներով մետրոպոլիտենում շարժակազմերի մոտենալու մասին քաղաքացիները կիրազեկվեն հետհաշվարկով աշխատող ժամատախտակներով: ...
Կարդալ ավելին »Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտի սպանության գործով դատախազի վերաքննիչ բողոքը բավարարվել է. դատարանը խստացրել է պատիժը
Վերաքննիչ քրեական դատարանը 2024 թվականի ապրիլի 4-ին մասնակի բավարարել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատախազի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքները և խստացրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտի սպանության գործով ամբաստանյալների պատիժը՝ նրանց դատապարտելով ազատազրկման 18-ական տարի ժամկետով: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորչդագրությունից, Վերաքննիչ դատարանը բեկանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ...
Կարդալ ավելին »