Հյուսիսային Ամերիկայի բնակիչները՝ արեգակի ամբողջական խավարման ականատես

Հյուսիսային Ամերիկայի երկրների միլիոնավոր բնակիչներ ապրիլի 8-ին ականատես են եղել արևի ամբողջական խավարման, որը տեսանելի է եղել 4000 կմ երկայնքով՝ Մեքսիկայից մինչև Կանադա։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

0088.jpg (287 KB)

Որոշ հատվածներում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել մեքենաների մեծ հոսքի պատճառով։ Երբ Լուսինը հայտնվել է Երկրի և Արեգակի մեջտեղում, ԱՄՆ Արկանզաս նահանգում բազմաթիվ մարդիկ ամուսնության արարողություն են անցկացրել։

0077.jpg (276 KB)

Delta ավիաընկերությունը երկու հատուկ թռիչք է իրականացրել Տեխասից Միչիգան՝ ուղևորներին հնարավորություն տալով ավելի լավ տեսնել խավարումը։

00444.jpg (279 KB)

ԱՄՆ-ում մարդիկ բարձրացել են երկնաքերների տանիքներին՝ տեսարանը վայելելու համար։

00333.jpg (277 KB)

Արևի ամբողջական խավարում տեղի է ունենում 1-3 տարին մեկ անգամ, սակայն այն հաճախ տեսանելի է լինում երկրագնդի բևեռներից կամ օվկիանոսի կենտրոնից։ Իսկ այս անգամ արևի խավարումը տեսանելի է եղել երեք երկրների՝ Մեքսիկայի, ԱՄՆ-ի և Կանադայի մի շարք խոշոր քաղաքներում։

00022.jpg (281 KB)
00055.jpg (267 KB)
00066.jpg (292 KB)
01000.jpg (271 KB)
0099.jpg (286 KB)
ajax-loader