Author Archives: admin

Bloomberg․ Ցուկերբերգն աշխարհի ամենահարուստների ցուցակում առաջ է անցել Մասկից

Meta ընկերության հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը երրորդ հորիզոնականն է բարձրացել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում`2020 թ. ի վեր առաջին անգամ ավելի բարձր դիրք զբաղեցնելով Tesla ընկերության հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկի նկատմամբ: Այդ մասին է վկայում Bloomberg-ի միլիարդատերերի վարկանշային աղյուսակը։ Ցուկերբերգի կարողությունը տարեսկզբից ի վեր աճել է 58,9 միլիարդ դոլարով և հասել 187 միլիարդ դոլարի, մինչդեռ Մասկը կորցրել է 48,4 միլիարդ ...

Կարդալ ավելին »

37%-ով ավելացել է Հայաստանի մետալուրգիական արտադրության ծավալը

Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2024թ. հունվար-փետրվարին արտադրության ծավալներն ավելացրել է տարեկան 37%-ով (նախորդ տարվա 31% անկման դիմաց)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ Մասնավորապես, Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության աճը կազմել է 52,7 տոկոս  (նախորդ տարվա 36,1 տոկոս անկումից)՝ կազմելով 52,6 հազար տոննա։ Ցինկի խտանյութի արտադրության տարեկան դինամիկան  նույնպես ծավալվել է 17,3% անկումից դեպի 5,2% աճ՝ այս տարվա հունվար-փետրվարին կազմելով ...

Կարդալ ավելին »

Թբիլիսիում միջազգային օդանավակայան կկառուցվի. արժեքը` 1,26 մլրդ դոլար

Վրաստանի կառավարությունը որոշել է Թբիլիսիում նոր օդանավակայան կառուցել, որի նախագծի արժեքը կազմում է 1,26 մլրդ դոլար: Այդ մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը՝ վկայակոչելով երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեին։ «Տեղի է ունեցել տնտեսական խորհրդի նիստ, որտեղ մենք ընդունել ենք նոր մեգանախագծի իրականացման կարևորագույն որոշում: Մասնավորապես, Թբիլիսիում կկառուցվի նոր միջազգային օդանավակայան», – ասել է Կոբախիձեն։ Վարչապետի խոսքով՝ կառավարությունը դիտարկել է նախագծի երկու ...

Կարդալ ավելին »

Բացի կոնյակից, բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրությունը կրճատվել է

Հայաստանում արտադրվող բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալները 2024 թվականի հունվար-փետրվարին նվազել են՝ բացառությամբ կոնյակի։ Վերջինիս լիտրաժը, ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի տվյալները, հաշվետու ժամանակահատվածում աճել է 46,7%-ով (նախորդ տարվա 36% անկման դիմաց)՝ կազմելով մոտ 3,7 մլն լիտր։ Մասնավորապես, զգալիորեն կրճատվել են գինու արտադրության ծավալները՝ 31%- ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 70,6% աճի դիմաց)՝ մինչև 1,3 մլն լիտր, փրփրուն գինին (շամպայն)՝ ...

Կարդալ ավելին »

2028-ին Հնդկաստանը ՀՆԱ-ի աճով կդառնա աշխարհի առաջին երկիրը

2028թ. Հնդկաստանը համախառն ներքին արտադրանքի աճով կարող է դառնալ աշխարհի առաջին երկիրը եւ համաշխարհային տնտեսության զարգացման գլխավոր դրայվերը։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։ Գործակալության ուսումնասիրության համաձայն՝ Հնդկաստանի ՀՆԱ տարեկան աճը լավատեսական կանխատեսմամբ ընթացիկ տասնամյակի վերջին կարող է հասնել 9 տոկոսի։ Ընդ որում, անգամ ամենաբացասական սցենարի դեպքում, որի համաձայն՝ ցուցանիշը չի գերազանցի 6,5 տոկոսի տեմպը, Նյու Դելին, միեւնույն է, առաջ ...

Կարդալ ավելին »

Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ

2024-ի մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ: Նախորդ տարվա մարտին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 159 հազար 918: Ընթացիկ տարվա մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից: Մարտի ընդհանուր այցելությունների առյուծի բաժինը՝ 42%-ը հենց ռուսաստանցի այցելուներն են: Մարտի այցելությունների թվով երկրորդը Վրաստանն է՝ 14%, որին հաջորդում են այցելություններն Իրանից՝ 8%:

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 104 հանցագործություն. գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել 6 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 8-ից 9-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 104 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 18, ֆիզիկական ներգործության՝ 13, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, հոգեկան ներգործության՝ 8-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, սառը ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը կանխել է դեղորայքի խոշոր խմբաքանակների ապօրինի տեղափոխման դեպքեր

ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի և Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողները կանխել են դեղորայքի խոշոր խմբաքանակների ապօրինի տեղափոխման դեպքեր: Օրերս Վրաստանից ՊԵԿ Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է  ժամանել  Է.Ն.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը: Մեքենան  նախնական զննման  ենթարկած  1-ին ուղեփակոցի մաքսավորի մոտ, կասկածներ է առաջացել, որից հետո այն ուղղորդվել է ռենտգեն տեսազննման։ Մաքսային աշխատակիցը հայտնաբերել է, որ տրանսպորտային ...

Կարդալ ավելին »

Պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 52.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝  2024թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 52,570.9 տոննա պղնձի խտանյութ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են շուրջ 52.7%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունն աճել է 5.2%-ով և կազմել 1,607.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 5.7%-ով և կազմել 3,081.2 տոննա։ Ինչ վերաբերում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 42.0%-ով և ...

Կարդալ ավելին »

Երևանում Արցախից տեղահանված ընտանիքներում 33 երեխա է ծնվել, որից 23-ը՝ տղա

Երևանում Արցախից տեղահանված ընտանիքներում մարտին ծնվել է 33 երեխա: Այդ մասին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնել է առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը: Նրա խոսքով՝ արցախցիների ընտանիքներում լույս աշխարհ է եկել 23 տղա և 10 աղջիկ։ Նշենք, որ մարտին Երևանում ծնվել է ընդհանուր առմամբ 1655 երեխա՝ 874 տղա և 781 աղջիկ: Ընդ որում, ընտանիքներից մեկում գրանցվել է ...

Կարդալ ավելին »
ajax-loader