Author Archives: admin

Chaodian․ աշխարհում ամենաշատը վաճառվող սմարթֆոնների ցանկը

2023-ի չորրորդ եռամսյակի տվյալներով՝ աշխարհում ամենաշատ վաճառվող սմարթֆոններն են iPhone 15-ը, iPhone 13-ը և Samsung Galaxy S23 FE-ն, այս մասին տեղեկացնում է չինական Chaodian վերլուծական ընկերությունն իր պատրաստած զեկույցում։ 2023-ի վերջին երեք ամիսներին Apple-ը վաճառել է 5,3 մլն iPhone 15 և 2,4 մլն iPhone 13: Samsung Galaxy S23 FE-ը վաճառվել է 2,2 մլն միավոր: Լավագույն հնգյակում ներառվել են նաև iPhone ...

Կարդալ ավելին »

Տիեզերքը՝ NASA-ի նոր արևային առագաստով

ՆԱՍԱ-ն հայտնել է, որ ստեղծել է նոր սերնդի արևային առագաստով հարթակ, որն արդեն պատրաստ է տիեզերք արձակման։ Փոքր արբանյակն արձակվելու է այս ամիս` Նոր Զելանդիայի Մահիա քաղաքի 1-ին արձակման համալիրից՝ Rocket Lab-ի Electron հրթիռով: Հազար կիլոմետր բարձրության վրա արևի համաժամանակյա ուղեծիր դուրս բերվելուց հետո հարթակը կբացի իր 80 մ2 մակերեսով արևային առագաստը, որից արտացոլված արևի լույսի շնորհիվ օբյեկտը կդառնա այնքան պայծառ, ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին կտրամադրի 25 մլն եվրո վարկ

Հայաստանի խորհրդարանը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը: Պայմանագիրը վավերացնելու նախագիծն ընդունվել է ԱԺ նիստում՝: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 29-ին: Պայմանագրով նախատեսվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 25 մլն. եվրո գումարի չափով վարկ՝ աջակցելու կայուն ...

Կարդալ ավելին »

ՏՏ ոլորտում աշխատողների թվի աճ է արձանագրվել

Այս տարվա փետրվարին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցված աշխատողների թվի աճ է արձանագրվել՝ նախորդ տարվա փետրվարի նկատմամբ։ Կառավարության նիստի ժամանակ այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2024 թվականի փետրվարին 2023 թվականի փետրվարի նկատմամբ ՏՏ ոլորտում գրանցված աշխատողների թվի աճ է գրանցվել։ Աճը շատ մեծ չի, բայց, այնուամենայնիվ, աճ ունենք։ Այն արձանագրումը, թե ՏՏ ոլորտի աշխատողները համատարած և գլխապատառ Հայաստանից գնում են, ...

Կարդալ ավելին »

Աշխատանքային հանդիպում Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ

 Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը նախաձեռնեց աշխատանքային հանդիպում, որի ընթացքում միության անդամ ընկերությունների ներկայացուցիչները քննարկեցին անելիքները, առաջիկա ծրագրերը։ Ողջունելով ներկաներին՝ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը նշեց, որ կարծիքների փոխանակման, դիտարկումների և առաջարկների հանրագումարում կձևավորվեն միջոցառումների օրակարգային թեմաները։ Միության՝ կառավարության և հասարակայնության հետ կապերի տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանը ներկայացրեց օրակարգի առաջին հարցը՝ միության համաժողովի անցկացումը կառավարության և միջազգային կազմակերպությունների ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 12-04-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.23%-ով և կազմել 86.34 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.30%-ով և կազմել 90.61 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են. 12-04-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.43%-ով և կազմել 2359.40 դոլար, արծաթի գինը նվազել է 0.64%-ով և կազմել 28.04 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.06%-ով և կազմել 981.10 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 12-04-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 18097.30 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.05%-ով և կազմել 8045.38 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.33%-ով և կազմել 7961.21 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 1159.39 կետ:

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները նվազել են. 12-04-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.09%-ով և կազմել 38461.51 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.95%-ով և կազմել 5160.64 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.84%-ով և կազմել 16170.36 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Էրեբունի վարչական շրջանում մարզադպրոց կկառուցվի

Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 1 հասցեում նոր մարզադպրոց կկառուցվի։ Կենտրոնի նախագիծը արդեն իսկ պատրաստ է՝ շինարարությունը նախատեսվում է իրականացնել 2025-2026 թվականների ընթացքում: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, մարզադպրոցը կառուցվելու է Երևանի 2025 թվականի բյուջեի միջոցներով։ Մենապայքարային և խաղային մարզաձևերի համալիր կենտրոնը նախատեսված է լինելու շուրջ 800 մարզիկի համար:Մարզադպրոցը կառուցվելու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան. կունենա հարմարավետ դահլիճներ, մարզումների ...

Կարդալ ավելին »
ajax-loader