Այս պահի դրությամբ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրն ունի 121 մլրդ դրամի պատվերներ։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Մասնավորապես, նա նշել է, որ ոլորտում գործող բոլոր 25 ընկերությունները Պաշտպանության նախարարությունից պատվերներ են ստացել, և այսօրվա դրությամբ առկա է 46 եռակողմ ստորագրված պայմանագիր: Նախարարը հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ ճյուղային ընկերությունների թիվը կհասնի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հանքային ջրերի արտադրությունը նվազել է 18.2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 5,103.8 հազար լիտր հանքային ջուր։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 18.2%-ով։ Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 14.8%-ով և կազմել 7,831.1 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 27.5%-ով և կազմել 19,816.2 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն աճել է 11.9%-ով ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեքն այսօր. 16-04-24
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները ապրիլի 16-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 396.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 398.00 դրամ (-1.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 419.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 424.00 դրամ (-2.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.20 դրամ (-0.02 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.28 դրամ (-0.02 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 396.00 դրամ (+0.00 ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի փոխարժեքը նվազել է
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները ապրիլի 16-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 4.59%-ով և կազմել 24,918,878.01 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 5.05%-ով և կազմել 62,964.62 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 5.44%-ով և կազմել 3,067.90 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.048724243 (-0.52%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 11.24%-ով և կազմել 485.01 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.007702975 ...
Կարդալ ավելին »«Մերգելյան» զբոսայգու բարեկարգումն ընթացքի մեջ է. քաղաքապետարան
Ճեմուղիների, շատրվանների, անցուղիների կառուցում, նստարանների տեղադրում ու կանաչապատում. Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Քաղաքապետարանից հայտնում են, որ տարածքից ապամոնտաժվել են կրպակները, սրճարանները և չգործող կարուսելները. ապօրինի կառույցների փոխարեն կլինեն հարմարավետ զրուցատաղավարներ, խաղահրապարակ և մարզահրապարակ: Այգու կանաչ գոտին կընդլայնվի, կտնկվեն շուրջ 70 արժեքավոր և երիտասարդ ծառեր:
Կարդալ ավելին »Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՆԳ նախարարի ուղերձը
ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ: Դրանում ասված է. «Ոստիկանության սիրելի՛ ծառայողներ, Ներքին գործերի նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ: Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության, հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է։ Պետության դիմագծի՝ Ներքին գործերի նախարարությանն առնչվող պատասխանատու ծավալում միանշանակ կարող ենք արձանագրել էական բարեփոխումներ։ Եվ ...
Կարդալ ավելին »Արագածոտնում գազաբալոններով «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում 24-ամյա Ազատ Մարտիրոսյանի իր վարած «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 22 կմ հատվածում՝ դեպքի Արագածոտնի մարզ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված հայտնվել ձորակում, հաղորդում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները փակել են ...
Կարդալ ավելին »Իրանը խոստացել է իսրայելական նոր հարձակմանը պատասխանել վայրկյանների ընթացքում
Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի, եթե Իսրայելը փորձի հարձակվել հանրապետության վրա։ Այսպիսի հայտարարություն է արել Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին։ «Եթե [Իսրայելը] փորձի դիպչել իրանական հողին, ապա, միանշանակ, նախորդի համեմատ շատ ավելի ուժեղ հարված կստանա։ Եթե [Իսրայելը] ևս մեկ սխալ թույլ տա, պատասխանը կլինի ուժեղ և անհապաղ և կչափվի ոչ թե օրերով կամ ժամերով, այլ վայրկյաններով»,- նրա խոսքն է մեջբերում IRNA ...
Կարդալ ավելին »38%-ով աճել է կրիպտո ստարտափների ներդրումը
2024թ. առաջին եռամսյակում կրիպտոարդյունաբերության մեջ վենչուրային ներդրումների ծավալը հասել է 2 մլրդ դոլարի: Ցուցանիշը կոտրել է 2 տարվա նվազման միտումը, նշել է Crypto Koryo-ն: Վերլուծաբանները 2023թ. չորրորդ եռամսյակի համեմատ ներդրումների աճ են գրանցել 38%-ով։ Գործարքների թիվն աճել է 49%-ով՝ հասնելով 250-ի։ Թեև ներդրումների ծավալի ցուցանիշը 7 անգամ ցածր է ATH-ից, սակայն աճի միտումի սկիզբը հիշեցնում է 2020թ. վերջի իրավիճակը՝ ամբողջ ...
Կարդալ ավելին »Դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես՝ Սիսիանում
Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը եւ Սիսիան խոշորացված համայնքի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը։ ԿԲ-ից հայտնել են, որ այցելուները ծանոթացել են պատմական եւ ժամանակակից մետաղադրամներին, հուշադրամներին, Կենտրոնական բանկի գործառույթներին, այնուհետեւ ներկայացվել է դասընթաց փողի եւ անձնական ֆինանսների ճիշտ կառավարման եւ դրա ...
Կարդալ ավելին »