Դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես՝ Սիսիանում

Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը եւ Սիսիան խոշորացված համայնքի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը։

ԿԲ-ից հայտնել են, որ այցելուները ծանոթացել են պատմական եւ ժամանակակից մետաղադրամներին, հուշադրամներին, Կենտրոնական բանկի գործառույթներին, այնուհետեւ ներկայացվել է դասընթաց փողի եւ անձնական ֆինանսների ճիշտ կառավարման եւ դրա կարեւորության մասին:  

Նշվում է, որ Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես կազմակերպել է ՀՀ բոլոր մարզկենտրոններում, այժմ այն անցկացվում է մարզային մյուս խոշոր համայնքներում:

ajax-loader