Tag Archives: Սիսիան

Դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես՝ Սիսիանում

Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը եւ Սիսիան խոշորացված համայնքի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը։ ԿԲ-ից հայտնել են, որ այցելուները ծանոթացել են պատմական եւ ժամանակակից մետաղադրամներին, հուշադրամներին, Կենտրոնական բանկի գործառույթներին, այնուհետեւ ներկայացվել է դասընթաց փողի եւ անձնական ֆինանսների ճիշտ կառավարման եւ դրա ...

Կարդալ ավելին »

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան հատվածը փակ է կցորդով տրանսպորտի համար

Առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ճանապարհային դեպարտամենտը։ «Հունվարի 10-ին՝ ժամը 10։40-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է»,- ասված է հաղորդագրության մեջ։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունն էլ հայտնում է, որ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում ...

Կարդալ ավելին »

Սիսիանի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում զենք-զինամթերք է հանձնվել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Ոստիկանությունից հայտնում են, որ հերթական արդյունքը գրանցել են ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները։ Բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 15-ին Սիսիան քաղաքի մի բնակիչ բաժին էր բերել «ՊԿ» և «Սև նետ» տեսակի 4 հրազեն, «Սև նետի» փամփշտակալ՝լիցքավորված 25 փամփուշտով, և 2 պահեստատուփ, ինչպես նաև 12,7 ...

Կարդալ ավելին »

Սիսիանի 35–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել 66–ամյա հարևանի սպանության համար

Պարզվել են Սիսիան քաղաքի 66–ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ։ Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ հիշեցնելով, որ 2023 թ. դեկտեմբերի 23-ին «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Սիսիան քաղաքի Խանջյան փողոցից շտապօգնության ավտոմեքենայով «Ձախ կրծքավանդակի հետին պատի և ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած, թափանցող վերքեր, ներքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 66–ամյա տղամարդ, ով, ...

Կարդալ ավելին »

Ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաները կարող են մաքսազերծվել նաև Երևանի, Վանաձորի և Սիսիանի մաքսատներում

Թեթև մարդատար տրանսպորտային միջոցները, պետական աջակցության ծրագրի շրջանակում, դեկտեմբերի 18-ից սկսած կարող են մաքսազերծվել նաև Երևանի, Վանաձորի և Սիսիանի մաքսատներում։ Այդ մասին հայտարարությամբ հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ «Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցները, պետական աջակցության ծրագրի շրջանակում, 2023 թ. դեկտեմբերի 18-ից սկսած կարող են մաքսազերծվել նաև․                 ...

Կարդալ ավելին »

ՎԶԵԲ-ի հետ քննարկվել է Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ծրագիրը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ Թեա Մելիքաձեի գլխավորությամբ։Հանդիպմանը մասնակցել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը‚ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը‚ հիմնադրամի սոցիալական ազդեցության և վերաբնակեցման բաժնի պետ Լիլիթ Դիլանյանը։Թեա Մելիքաձեն ՎԶԵԲ-ի կողմից նշանակվել է Սիսիան-Քաջարան հատվածի պատասխանատու‚ և սա տիկին ...

Կարդալ ավելին »

Աննա Հակոբյանը Սիսիանում մասնակցել է անցկացվող «Ֆեստիվառին»

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը օգոստոսի 26-ին Սիսիան քաղաքում մասնակցել է վերջին «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնին:  Փառատոնը կազմակերպել է Հանրային hեռուստաընկերությունը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Նպատակն է ներկայացնել տեղական արտադրանքը, բացահայտել Սիսիանի թաքնված և հայտնի վայրերն ու ապահովել մշակութային ժամանց: Ինչպես տեղեկանում ենք Աննա Հակոբյանի գրասենյակից, մինչև համերգային ծրագրի մեկնարկը վարչապետի տիկինը  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, փոխմարզպետ ...

Կարդալ ավելին »

Վթար Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 8-ին, ժամը 20։35-ին ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ-Սպանդարյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին բախվել են «Honda» մակնիշի (վարորդ՝ ...

Կարդալ ավելին »

Լիդիան Արմենիան տարեկան 7 մլն դոլար կհատկացնի Ջերմուկ, Վայք և Սիսիան համայնքներին

Փետրվարի 22-ին կնքված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Լիդիան Արմենիան պարտավորվել է Ամուլսարի հանքավայրի շինարարության ընթացքում տարեկան 7 մլն ԱՄՆ դոլար հատկացնել հարակից խոշորացված Ջերմուկ, Վայք և Սիսիան համայնքներին: Ի՞նչ կարևորություն ունի այս գումարը հարակից համայնքների համար, ինչպե՞ս է այն տնօրինվելու. հարցերին անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությունը:

Կարդալ ավելին »
ajax-loader