Author Archives: admin

Երևանի բյուջեի աուդիտը կիրականացնեն ավելի փորձառու ընկերություններ և մասնագետներ

Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու համար ներգրավվելու են առավել փորձառու աուդիտորական ընկերություններ ու մասնագետներ։ Երևանի ավագանու համապատասխան որոշումն ընդունվեց ապրիլի 16-ի հերթական նիստում՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանի զեկուցմամբ։  Ավագանու որոշմամբ՝ աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական կազմակերպություն ընտրելու մրցույթին այսուհետ կարող են մասնակցել այն անկախ աուդիտորական կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ աուդիտի ոլորտում, առնվազն 7 աշխատակից ...

Կարդալ ավելին »

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125000 դոլար կաշառք ստանալու մեջ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն՝ նշելով, որ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան: «Վ. Մ.-ն, հանդիսանալով ՊՆ տարածքային զինվորական կոմիսարիատներից մեկի զորակոչի բաժանմունքի պետի պաշտոնակատար, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, բժշկական կենտրոններից մեկի տնօրենի օժանդակությամբ ...

Կարդալ ավելին »

Առողջապահության նախարարությունում և բուժկենտրոններից մեկում խուզարկություն է իրականացվում

ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում: Այդ մասին տեղեկացանք Քննչական կոմիտեից: «ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում ...

Կարդալ ավելին »

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ապրիլի 16-19-ը մեկնել է Լիտվայի Հանրապետություն: Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի, վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեյի, Սեյմի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենի, ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի եւ Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի հետ:

Կարդալ ավելին »

Սիլիկոնյան հովտում Հայաստանը տեխնոլոգիական կցորդի գրասենյակ կբացի

Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ նման գրասենյակի բացումը թույլ կտա Հայաստանին կիրառել գլոբալ տեխնոլոգիական ռեսուրսներ։ «Դա հնարավորություն կընձեռի խթանել միջազգային համագործակցությունը, արագացնել ինովացիոն կենտրոնի զարգացումը եւ թույլ կտա Հայաստանին դիրքավորվել որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խաղացող»,- ընդգծել է նախարարը: ՀՀ վիճակագրական կոմիտեի ...

Կարդալ ավելին »

Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաների մի քանի տեսակներից (ООО «Тимоша», Россuя, Ростовская обласmь)` «Հալվա արևածաղկի» 250գր, արտադրված՝ 20․02․2024թ, պիտանի է մինչև 20․10․2024թ, «Հալվա արևածաղկի չամիչով» 250 գր, արտադրված՝ 17․01․2024թ պիտանի է մինչև 17․09․2024թ, «Հալվա արևածաղկի գետնանուշով» 250գր, արտադրված՝ 23․02․2024թ․ պիտանի է մինչև 23․10․2024թ, «Կոզինախ ...

Կարդալ ավելին »

625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կանոնների խախտում. տուգանքը կազմել է մոտ 280 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի մարտ ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 625 դեպք և շուրջ 280 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 34 դեպքով 34 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 114.5 մլն դրամի չափով: ՊԵԿ-ից հայտնում են, որ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են գործակցության ընդլայնման հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, ԵՄ կողմից տրամադրվող ոլորտային ֆինանսական և տեխնիկական աջակցությանը, Արևելյան գործընկերության շրջանակներում երկկողմ և բազմակողմ համագործակցությանը, համատեղ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին առնչվող մի շարք հարցեր։ ...

Կարդալ ավելին »

Սիգարետի արտադրությունը նվազել է 9.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 4,211.6 մլն հատ սիգարետ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 9.8%-ով։ 2023թ.-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 22.5%-ով և կազմել 35,044.3 մլն հատ։ 2022թ.-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ 2021թ.-ին արտադրությունը նվազել է 12.8%-ով և կազմել 24,557.3 մլն հատ։ 2020թ.-ին արձանագրվել է ...

Կարդալ ավելին »

Transavia-ն գործարկել է Լիոն-Երևան չվերթերը

Transavia ավիաընկերությունը ս.թ. ապրիլի 13-ից եկնարկել է Լիոն-Երևան – Լիոն երթուղով չվերթերը: Ինչպես հաղորդում է “Զվարթնոց” միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը, չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ (հուլիսի 3-ից սկսած՝ նաև չորեքշաբթի): Ավիատոմսերի համար՝ transavia.com Transavia-ն Նիդերլանդական բյուջետային ավիաընկերություն է, որը մտնում է Air France-KLM հոլդինգի մեջ։ Հիմնված է Ամստերդամի Սխիպհոլ օդանավակայանում: Ունի Transavia France դուստր ձեռնարկություն։ Ավիաընկերության գլխամասային գրասենյակը ...

Կարդալ ավելին »
ajax-loader