Առողջապահության նախարարությունում և բուժկենտրոններից մեկում խուզարկություն է իրականացվում

ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում:

Այդ մասին տեղեկացանք Քննչական կոմիտեից:

«ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ: Մանրամասների մասին, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,– հայտնեցին կոմիտեից:

ajax-loader