Տարեսկզբին Հայաստանի արդարադատության նախարարությունը փոփոխություններ է մտցրել, որոնք գրեթե ամբողջությամբ պետական վերահսկողություն են սահմանում պատերազմի ժամանակ հեռուստատեսության, սոցիալական ցանցերի և համացանցի նկատմամբ, ասվում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության«Nations in Transit 2024» տարեկան զեկույցում։ «Չնայած փոփոխությունները հետ են կանչվել քննադատության ալիքից հետո, սակայն դրա պաշտոնական պատճառը ենթադրում է, որ կառավարությունը կվերադառնա այս հարցի քննարկմանը Հայաստանի Անվտանգության խորհրդի կողմից ազգային անվտանգության նոր ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության hիշատակի օր
Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքի քաղաքապետ Վիկտոր Մ․ Գորդոն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր։ Այդ մասին հայտնում է Pasadena Now-ն։ «Որպես համայնք՝ տեղին է, որ մենք միասին կանգնենք և միանանք մեր հայ եղբայրներին ու քույրերին՝ փորձելով հիշել նրանց զոհված նախնիներին և ապահովել, որ այս սարսափելի արարքը չկրկնվի», – ասել է քաղաքապետ Գորդոն քաղաքային խորհրդի՝ ապրիլի 15-ին ...
Կարդալ ավելին »Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Ապրիլի 15-ին Ամստերդամում տեղի ունեցավ Սուրբ Հոգու հայկական եկեղեցու համար նոր զանգի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Նվիրատուն Ուկրաինայի հայերի միությունն (ՈՒՀՄ) է։ Ինչպես հաղորդում է AnalitikaUA-ն, տեղի է ունեցել զանգի լվացման արարողությունը, որն իրականացրել է եկեղեցու ավագ քահանա Տեր Տարոն Թադևոսյանը։ Այս ծեսը, որը նախորդում է զանգի օծման գործողությանը, խորհրդանշում է զանգի մաքրումն ու պատրաստումը օգտագործման համար։ Արարողությանը ներկա էին Ուկրաինայի ...
Կարդալ ավելին »Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից համագյուղացու տուն ներխուժելու, 93-ամյա տանտիրուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, նրա սպանության, ինչպես նաև վերջինիս բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ից: Այսպես․ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին Ստեփանավանի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել այն մասին, որ կանչով Ագարակի բնակչուհու տուն մեկնած շտապօգնության խումբը, վերջինիս ...
Կարդալ ավելին »Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորում է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ գործակցությունը
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հանդիպել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամների հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։ Եղիազար Վարդանյանն ընդգծել է, որ որպես կոմիտեի առանցքային գործընկեր՝ կարևորում է ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը՝ ոլորտային հարցերի վերհանման և արդյունավետ լուծումների մշակման առումով։ «Առաջարկում եմ համատեղ աշխատել՝ հրատապ խնդիրների շրջանակը որոշելու և օր առաջ լուծելու ուղղությամբ՝ զուգահեռաբար մշակելով ոլորտի բարեփոխման հետագա ...
Կարդալ ավելին »Formula VC-ն ներդում է կատարել Audigo Labs ստարտափում
Հայկական Formula VC վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել հայ հիմնադիր ունեցող Audigo Labs ստարտափում, որը թույ է տալիս հեշտությամբ ստեղծել բջջային աուդիո և վիդեո ֆայլեր, ներառյալ հետևյալ գործընթացները․ ձայնագրում, ուղիղ հեռարձակում, համագործակցություն մի քանի օգտատերերի հետ, խմբագրում և տարածում։ Դա վենչուրային ֆոնդի պորտֆոլիոյում թվով 17-րդ ստարտափն է։ Audigo Labs-ն առաջարկում է միասնական պատուհան ժամանակակից ստեղծագործողների համար, ովքեր ցանկանում են ստեղծել հիանալի ձայնային ...
Կարդալ ավելին »Գյուղատնտեսությունն Արմավիրի մարզում զբաղվածության ապահովման հիմնական ոլորտն է․ մարզպետ
Հայաստանի Արմավիրի մարզում տարեցտարի աճում են պտուղ-բանջարեղենի վերամշակմամբ զբաղվող մանր ու միջին ձեռնարկությունների թիվն ու արտադրանքը։ Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը՝ հավելելով, որ գյուղատնտեսության ոլորտում մարզի բնակիչների հիմնական զբաղմունքը հողագործությունն է։ «Մարզի տարածքն ընդգրկում է 96 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, որից մոտ 43-44 հազար հեկտարը մշակվել է 2022-2023 թվականներին։ Այս ծավալը, որոշակի փոփոխություններով, գրեթե ...
Կարդալ ավելին »Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Կիրանց և Բերքաբեր համայնքների բնակիչներին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել նաև Կիրանց և Բերքաբեր համայնքների բնակիչների հետ։ Այդ մասին «Տելեգրամ»-ի իր էջում նշել է ՀՀ վարչապետը։ Վարչապետն ավելի վաղ հանդիպել էր նաև Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչների հետ։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Ոսկեպարում Փաշինյանը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում ...
Կարդալ ավելին »ՀՀ վարչապետը կրկին այցելել է Ոսկեպար, հանդիպել տեղի բնակիչների հետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար համայնք: Վարչապետը հանդիպման մասին գրառում է կատարել՝ «Տելեգրամ»-ի իր ալիքում՝ կից հրապարակելով լուսանկարներ: «Այսօր այցելել եմ Ոսկեպար, որտեղ հանդիպում ունեցա բնակիչների հետ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ ևս՝ մարտի 18-ին, մեկնել էր Տավուշի մարզ: Նա Ոսկեպարում հանդիպել էր Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ: ՀՀ վարչապետն իր խոսքում մի քանի անգամ նշել է՝ չի բացառում՝ որ Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Ամերիկայի միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ: Տեղեկագրի մեջ նշվում է, որ Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական գործողություններից հետո տեղահանված անձանց, ամրապնդելու էներգետիկայի ոլորտը, պայքարելու պարենային անվտանգության խնդիրների դեմ, խթանելու տնտեսական կայունությունը, թվային կառավարումն ու տարածաշրջանային ինտեգրումն ու պաշտպանելու մարդու իրավունքները։ Աջակցությունտեղահանվածանձանց ԱՄՆ ...
Կարդալ ավելին »