ՀՀ վարչապետը կրկին այցելել է Ոսկեպար, հանդիպել տեղի բնակիչների հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար համայնք: Վարչապետը հանդիպման մասին գրառում է կատարել՝ «Տելեգրամ»-ի իր ալիքում՝ կից հրապարակելով լուսանկարներ:

«Այսօր այցելել եմ Ոսկեպար, որտեղ հանդիպում  ունեցա բնակիչների հետ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

6f5d52b7-c1e0-4739-9068-9fe92ae7d21a.jpg (148 KB)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ ևս՝ մարտի 18-ին, մեկնել էր Տավուշի մարզ: Նա Ոսկեպարում հանդիպել էր Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ:

ՀՀ վարչապետն իր խոսքում մի քանի անգամ նշել է՝ չի բացառում՝ որ Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։  

«Նախկինում էլ չեմ բացառել և չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսել Տավուշի մարզից։ Եվ այս գործընթացի շուրջ որոշումներ կայացնելիս մենք պետք է ելնենք իրողությունների և իրավիճակի համապարփակ վերլուծությունից և Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները և իրադրության կայունության ապահովման պահանջները, անհրաժեշտությունները կառավարելու տրամաբանությամբ»,- մարտի 22-ի ասուլիսի ժամանակ նշել էր ՀՀ վարչապետը։ 

ajax-loader