Formula VC-ն ներդում է կատարել Audigo Labs ստարտափում

Հայկական Formula VC վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել հայ հիմնադիր ունեցող Audigo Labs ստարտափում, որը թույ է տալիս հեշտությամբ ստեղծել բջջային աուդիո և վիդեո ֆայլեր, ներառյալ հետևյալ գործընթացները․  ձայնագրում, ուղիղ հեռարձակում, համագործակցություն մի քանի օգտատերերի հետ, խմբագրում և տարածում։ Դա վենչուրային ֆոնդի պորտֆոլիոյում թվով 17-րդ ստարտափն է։ 

Audigo Labs-ն առաջարկում է միասնական պատուհան ժամանակակից ստեղծագործողների համար, ովքեր ցանկանում են ստեղծել հիանալի ձայնային աուդիո և վիդեո բովանդակություն՝ ցանկացած պահի, ցանկացած վայրում:

«Audigo Labs-ը հեղափոխում է ժամանակակից ստեղծագործողների կողմից աուդիո և վիդեո բովանդակություն ստեղծելու եղանակները: Մենք ոգևորությամբ աջակցում ենք ստարտափի նորարարական մոտեցմանը՝ բջջային տարբերակով բովանդակություն ստեղծելու հարցում»,- նշել է Formula VC վենչուրային հիմնադրամի գլխավոր գործընկեր Կարեն Վարդանյանը:

Formula VC վենչուրային ֆոնդը աջակցում է վաղ փուլում գտնվող տաղանդավոր և նորարար թիմերին: Ֆոնդի նպատակը մեկն է. սատարել ստարտափներին մասնագիտական ցանցով և ռեսուրսներով նրանց աճի կարևոր փուլերում, որպեսզի նրանք գլոբալ մակարդակում դառնան առաջատարներ իրենց ոլորտներում: Ընդհանուր առմամբ Formula VC-ն 3 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել հայկական ստարտափներում։

ajax-loader