Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվելու է Black Box լաբորատորիա՝ գաղափարների և դրանց նախատիպերի մշակմանը, ինստիտուցիոնալ համայնքների ձևավորմանը և միջառարկայական համագործակցության խթանմանն ուղղված ինկուբացիոն ծրագրերի իրականացման նպատակով: Այդ նախաձեռնությունը հաջողվել է իրականացնել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և GALIQUE Art Space-ի գործակցության շնորհիվ: Լաբորատորիայի հիմքում ընկած է գիտության, արվեստի, արհեստների և տեխնոլոգիաների փոխադարձ կապի եւ փոխգործակցության ուսումնասիրությունը, ինչպես նաև գործուն ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ԱՄՆ կառավարությունը ունի 212,847 բիթքոյն
ԱՄՆ կառավարությունը բիթքոյնների ամենամեծ սեփականատերերից մեկն է։ Ըստ Arkham Intelligence պլատֆորմի վերլուծաբանների՝ 2024թ. ապրիլի 12-ի դրությամբ ԱՄՆ-ն իր հաշվեկշռում ունի 212,847 BTC: Ապրիլի 12-ի դրությամբ Bitcoin-ի փոխարժեքով վերը նշված կապիտալը գնահատվում է մոտ 14.86 մլրդ դոլար: Բացի բիթքոյններից, ԱՄՆ իշխանությունները տիրապետում են մոտ 200 մլն դոլար արժողությամբ այլ կրիպտոարժույթների, այդ թվում՝ Ethereum, սթեյբլքոյններ Tether (USDT) և Circle (USDC): X-ում (նախկինում՝ ...
Կարդալ ավելին »Հայաստանի արտաքին առևտուրն աճում է
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը տարեսկզբից կայուն աճել է: Այդ մասին փաստող ցուցանիշներ է ներկայացրել ՀՀ վիճակագրական կոմիտեն: Երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների մասին հաշվետվությունից հետևում է, որ այս տարվա մարտին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 3 մլրդ 568.2 մլն դոլար: Մեկամյա վաղեմության ցուցանիշը գերազանցվել է 2.1 անգամ: Այս տարվա փետրվարի համեմատ աճը կազմել է 7.3 տոկոս: Ընթացիկ ...
Կարդալ ավելին »Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Դատախազը 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատել է Առողջապահության նախարարությունից խարդախության եղանակով 263 մլն 480 հազար դրամ հափշտակելու և ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և այն հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ առողջապահության ոլորտում գործող ընկերություններից մեկի համահիմնադիր տնօրեն ...
Կարդալ ավելին »Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ. 25-04-24
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ ապրիլի 25-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.44 դրամով և կազմել 388.60 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.10 դրամով և կազմել 416.73 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով և կազմել 4.22 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.24 դրամով և կազմել 485.98 դրամ: Ինչ վերաբերում է ...
Կարդալ ավելին »Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 25-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին՝ ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և հաջողություններ մաղթել առաքելության ընթացքում։ Քննարկվել են Երևանում ԵԽ գրասենյակի՝ «Մարդու իրավունքների ամրապնդումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի անցկացմանն առնչվող հարցեր։ Ծրագիրը ...
Կարդալ ավելին »Երկրաբանական գիտությունների ինստիտուտը՝ «Գիտություն» ցուցահանդեսին
«Գիտություն» ցուցահանդեսին Երկրաբանական գիտությունների ինստիտուտը ներկայացել է սեփական տաղավարով։ Այդ մասին հաղորդում է ինստիտուտի ֆեյսբուքյան պաշտոնական կայքը՝ հրապարակելով լուսանկարներ միջոցառումից։
Կարդալ ավելին »Առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում 3-րդը ԶՊՄԿ-ն է
Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ: Առաջին հորիզոնականում «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունն է, որը վճարել է ...
Կարդալ ավելին »ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 24-ին հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Պաշտպանը The Guardian, The Independent, The Guardian/The Critic, The Telegraph/The Critic, Adam Smith Institute, BBC, UnHerd լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, անդրադարձել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներին առնչվող հարցերին։ Անահիտ Մանասյանը նշել է, որ բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման ...
Կարդալ ավելին »ՊԵԿ. եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741,610, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 35 316-ով կամ 5.0 %-ով:
Կարդալ ավելին »