Author Archives: admin

Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են

Երևանի մետրոպոլիտենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի համատեղ ջանքերով մետրոյի Երիտասարդական կայարանում արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց  Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը՝ նշելով, որ բոլոր քարերը մաքրման են ենթարկվել, քանի որ ավելի քան երեսուն տարի չեն մաքրվել, իսկ հարակից կրպակները, որոնք արտաքնապես չեն համապատասխանում տարածքին, նույնպես վերականգնվել են՝ ...

Կարդալ ավելին »

Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկի» գլխավոր քարտուղար, հայկական ֆուտբոլի նվիրյալ Դավիթ Մարտիրոսյանը

Խորը ցավով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ գլխավոր քարտուղար, հայկական ֆուտբոլի նվիրյալ Դավիթ Մարտիրոսյանը, հաղորդում է FC Syunik-ը։ «Դավիթը երկար տարիներ աշխատել է նաեւ «Գանձասար-Կապանում», իր ներդրում ունեցել Սյունիքում ֆուտբոլի զարգացման գործում։ «Սյունիք» ՖԱ ամբողջ անձնակազմը խորին ցավակցությունն է հայտնում Դավիթի ընտանիքին, հարազատներին և ընկերներին»,- նշված է էջում։

Կարդալ ավելին »

25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց, թե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումներով դատախազությունն ինչ է պահանջում բռնագանձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված 7 անձանցից: Վարդապետյանն այս մասին ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացմանը: «2023 թվականի հոկտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարան են ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ...

Կարդալ ավելին »

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նախագիծը պատրաստ է, կկառուցվի 2 տարում

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նախագիծն ավարտված է, փորձաքննության աշխատանքների ավարտից հետո այն  կդրվի շինարարության մրցույթի: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, նշելով, որ այն կառուցվելու է  Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեում և զբաղեցնելու է ընդհանուր առմամբ 1,5 հեկտար տարածք: Փամբուխչյանի խոսքով՝ կենտրոնը կունենա ժամանակակից չափորոշիչներին համապատասխան շենքային պայմաններ, մարզումների համար երկու ...

Կարդալ ավելին »

Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև

«Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի պատճառով Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջև անցկացված բազմահազարանոց բողոքի ակցիայի ընթացքում ապրիլի 28-ին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։ Այդ մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ցույցի մասնակիցները խորհրդարանից պահանջել են հրաժարվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումից, որն, ըստ ընդդիմության, կրկնում է «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքը։ Ընդդիմադիր կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները հանրահավաք են հայտարարել ...

Կարդալ ավելին »

Նարեկ Մանասյանը դարձավ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր  

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամ Նարեկ Մանասյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 92 կգ քաշային կարգի եզրափակիչում Նարեկ Մանասյանը պետք է մրցեր Ռուսաստանից Մուսլիմ Հաջիմագոմեդովի հետ, սակայն հայ բռնցքամարտիկը չներկայացավ ու հաղթանակը շնորհվեց ռուսաստանցի մարզիկին: Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը: Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց ընտրանու անդամներ Անի Հովսեփյանը և Անուշ ...

Կարդալ ավելին »

Անձրև, ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

Հայաստանի տարածքում ապրիլի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո՝ առանձին շրջաններում, 3-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ։ «Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա ևս ...

Կարդալ ավելին »

Գյումրիում 2-րդ անգամ կանցկացվի միջազգային թատերական փառատոն

Մայիսի 17-31-ը  Գյումրիում երկրորդ անգամ կանցկացվի «Գյումրու միջազգային թատերական փառատոն»-ը: Թատերական մեծ իրադարձության շրջանակներում Գյումրիի հանդիսատեսին կներկայացվի հայաստանյան և միջազգային թատրոնների և թատերախմբերի 23 ներկայացում: Ինչպես տեղեկանում ենք «Գյումրու միջազգային թատերական փառատոն»-ի կազմկոմիտեի տարածած հաղորդագրությունից, փառատոնն այս տարի ընդլայնել է իր շրջանակը ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային թատերախմբերի ներգրավմամբ՝ Գյումրու դրամատիկական թատրոնում կլինեն  ներկայացումներ Բելգիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Վրաստանի հայտնի թատրոններից: ...

Կարդալ ավելին »

IT․ 84 ընկերություն 728 մլն դրամով ավելի է վճարել

2024-ի հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 84 ՏՏ ընկերություններ, որոնք պետբյուջեի համար ապահովել են 20․8 մլրդ դրամի եկամուտ` 728 մլն դրամով ավելի, քան 2023թ-ի նույն ժամանակահատվածում, այս մասին տեղեկացնում է Modex-ը։ Հազար խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2024թ-ի առաջին եռամսյակում ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 4․2%-ը։ ՏՏ 84 ընկերությունները միասին վճարել են 1․3 մլրդ դրամի ...

Կարդալ ավելին »
ajax-loader