È

Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են

Երևանի մետրոպոլիտենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի համատեղ ջանքերով մետրոյի Երիտասարդական կայարանում արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են:

Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց  Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը՝ նշելով, որ բոլոր քարերը մաքրման են ենթարկվել, քանի որ ավելի քան երեսուն տարի չեն մաքրվել, իսկ հարակից կրպակները, որոնք արտաքնապես չեն համապատասխանում տարածքին, նույնպես վերականգնվել են՝ բերվելով անհրաժեշտ տեսքի:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, դիմելով երևանցիներին, նշեց՝  Երիտասարդական կայարանի մոտ ուշադրություն դարձնել լուսավորությանը, քանի որ այն ամբողջապես արդիականացվել է:

Երևանի մետրոպոլիտենի տնօրենը նաև  տեղեկացրեց, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 510 հազար 692 ուղևոր:

ajax-loader